ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլատես մեթոդի մարմնամարզություն

ՖՈՏՈ

Մարմնամարզության՝ ֆիթնեսի այդ տեսակի անունը գալիս է հենց դա ստեղծողից՝  Ջոզեֆ Հյուբերտ Պիլատեսից։ Պիլատեսը վարժությունների ամենահին հավաքածուն է: Դրանք ստեղծվել են մոտ 100 տարի առաջ։ Այս վարժությունները հիմնված են բավականին պարզ և ոչ բարդ, բայց, այնուամենայնիվ, արդյունավետ վարժությունների վրա, որոնք ուղղված են ռիթմիկ և ճիշտ շնչառությանը:

Ջոզեֆ Պիլատեսը ծնվել է 19-րդ դարի վերջին Արևմտյան Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի շրջակայքում։ Այն ժամանակ երեխաներն ամենուր տառապում էին այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ասթման, ռախիտը, ռևմատիկ տենդը և Ջոզեֆը չէր խուսափել դրանից: Նրա հայրը մարմնամարզիկ էր և որոշեց որդուն ծանոթացնել ֆիզիկական վարժություններին, որպեսզի բարելավի առողջությունը: Շնորհիվ իր համառության, ամենօրյա վարժությունների աշխատանքն արդյունք տվեց և թույլ և հիվանդ երեխայից Ջոզեֆն արդեն 15 տարեկանում գեղեցիկ մկաններով առողջ պատանի էր, ում բոլորն էին նախանձում: Երեսուն տարեկանում Պիլատեսը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ փորձեց իր ուժերը դասավանդելու գործում։

Նրա կյանքի նշանակալից իրադարձություններից մեկն Առաջին համաշխարհային պատերազմի վիրավոր զինվորների վերականգնմանն օգնելն էր: Նրանց հետ աշխատելիս նա հետևում էր մարզումների դինամիկային և իր մեթոդաբանությունը լրացնում վարժություններով, որոնք նպաստում են մարմնի թուլացած ֆիզիկական վիճակի վերականգնմանը։ Նրա շատ մեթոդաբանական սկզբունքներ, որոնք ի հայտ եկան այդ ժամանակաշրջանում, հետագայում դարձան Պիլատես վարժությունների համակարգի հիմքը։ Տեղափոխվելով ԱՄՆ Ջոզեֆը բացեց իր առաջին դպրոցը, որտեղ սովորեցնում էր ֆիզիկական պատրաստվածության նոր համակարգի հիմունքները։ Դպրոցը մեծ հաջողություն ուներ, թատրոնի և կինոյի աստղերը, պարողները և այն ժամանակվա հայտնի մարդիկ էին լինում նրա մարզադահլիճում: Պիլատեսը նրանց սովորեցնում էր ճիշտ շնչել, ձգվել և տարբեր ֆիզիկական վարժություններ կատարել ինքնուրույն կամ օգտագործելով այն սարքավորումները, որոնք նա անձամբ էր մշակել: Հետագայում նա համալրեց իր համակարգը Թայ Չիի դպրոցի տարրերով, որոնք փոխառել էր Չինաստանից ներգաղթյալների հետ շփման ժամանակ։ 20-րդ դարի քառասունականներին Նյու Յորքում Պիլատես անունը լայնորեն հայտնի էր դարձել, իսկ նրա դպրոցը նորաձև բրենդային հաստատություն էր:

Ջոզեֆը հավատում էր, որ մարմնի ողջ էներգիան գտնվում է կենտրոնում, ուստի իր համակարգում գլխավոր դերը վերապահել էր պրեսին։ Մեջքը և որովայնը մի շրջանակ են, որը պահում է մարմինն ուղիղ դիրքում: Կարելի է փաստել, որ պիլատեսը մարմնամարզություն է, որով կարելի է վերականգնել ճիշտ կեցվածքը և պահպանել այն։ Յուրաքանչյուրը կարող է զբաղվել պիլատեսով, անկախ տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից, ընդ որում դա կարելի է անել ինչպես մարզասրահում, այնպես էլ տանը: Պիլատես վարժությունները  նախատեսված են բարելավելու մարմնի մկանների ճկունությունը, առողջությունն ու ուժը։

Հետագայում այդ համակարգը լայն ընդունելություն է ստացել ամբողջ աշխարհում: Ջոզեֆ Պիլատեսի շատ աշակերտներ բացել են իրենց դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ոճը՝ կախված նախասիրություններից: Բայց բոլոր դպրոցները հիմնված էին նույն սկզբունքների վրա:

Պիլատես մարմնամարզությունը կատարվում է ինչպես առանց սարքավորումների, այնպես էլ տարբեր չափերի գնդակների, իզոտոնիկ օղակների, ռուլետների օգտագործմամբ։ Գործում են հատուկ պարապմունքներ երեխաների, հղիների համար, ինչպես նաև կա հատուկ ցանցաճոճերում, որը հակագրավիտացիոն պիլատեսն է, և դա ֆիթնեսի՝ մարմնամարզության գրեթե միակ տեսակն է, որը հակացուցված չէ հղիներին:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular