ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի քաղաքական ուղին Ղարաբաղի օտարումից հետո» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի վերջին Հայաստանի արդարադատության նախարարության ղեկավարը հայտարարել է սահմանադրական հաջորդ հանրաքվեի մասին, որը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին, գրում է Choice-naroda.org-ը։

Քաղաքագետ, Accents վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Անտոն Չաբլին է խոսել այն մասին, թե ինչպես կարող է Հայաստանում հիմնական օրենքի շուրջ քննարկումներն ազդել երկրում քաղաքական ուժերի հավասարակշռության վրա:

«Հայաստանում սահմանադրական հանրաքվեն, իհարկե, դառնալու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հիմնական թեման։ Միայն թե, կարծում եմ, Ռուսաստանում այդ թեման ուշադրության կենտրոնում չի լինի, քանի որ լինելու են մեր Պետդումայի ընտրությունները։ Անկախ նրանից, թե Սահմանադրության փոփոխության ի՞նչ առաջարկներ կանի Փաշինյանի թիմը, իշխանության և ընդդիմության դիրքորոշումները տարբեր կլինեն: Վերցրեք թեկուզ Սահմանադրության նախաբանը, որտեղից Ադրբեջանը պահանջում է հանել 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը։ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ մի դեպքում ընդառաջ չի գնա Ադրբեջանին և չի փոխի նախաբանը: Իսկ ընդդիմությունը հակառակն է պնդում, իբր Փաշինյանն արդեն բանակցում է Ադրբեջանի հետ և պատրաստվում է փոխել Սահմանադրության այդ կետը։ Այսինքն իշխանություններն ինչ էլ ասեն, ընդդիմությունը նրանց կմեղադրի ստախոսության մեջ։ Եվ հակառակը։ Սա հայկական քաղաքականության առանձնահատկությունն է, որտեղ Ղարաբաղի օտարումից հետո խաղադրույքները չափազանց են աճել։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ 2026 թվականի ընտրությունները լինելու են չափազանց կոշտ և նույնիսկ դաժան։ Ընդ որում, Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման միակը չի լինելու, որի վրա կբևեռանա հասարակությանը։ Անշուշտ, ակտիվորեն կքննարկվեն նաև Ռուսաստանի և Արևմուտքի հետ ապագա հարաբերությունների հարցերը»,– կարծիք է հայտնել Անտոն Չաբլինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular