ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տագնապալի լուրեր Կովկասից. Փաշինյանը սկսել է Կիևի հետ զենքի առևտուր անել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միանգամից մի քանի աղբյուրներից ստացված լուրերի համաձայն Երևանն իբր սկսել է Ուկրաինային խորհրդային զենք մատակարարել, գրում է svpressa.ru-ն։ Ըստ լուրերի Հայաստանը պայմանագիր է կնքել Եվրահանձնաժողովի հետ և պարտավորվել Եվրոպա ուղարկել  210 մլն եվրոյի խորհրդային արտադրության տանկերի և ՀՕՊ համակարգերի հրթիռներ, և դրանց տեղափոխումն իբր կատարվելու է վրացական նավահանգիստներով։ Բայց դա դեռ ամենը չէ: Ասում են, որ բացի դրանից Երևանը Կիևին կփոխանցի իր գործող հակաօդային պաշտպանության համակարգերը և 152 մմ-ոց հրետանին։

Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի առանց այդ էլ ոչ անամպ հարաբերությունները սկսեցին արագորեն վատթարանալ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կրած պարտությունից հետո։

«Մեղադրանքներ թափվեցին Ռուսաստանի հասցեին: Մեզ ասացին, որ դուք՝ ռուսներդ, մեզ համար պետք է կռվեիք, քանի որ շատ եք։ Եվ ես նման մեսիջներ լսել եմ հայկական պետության բավականին բարձրաստիճան ներկայացուցիչներից,- svpressa.ru-ի հետ զրույցում կիսվել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը,- այսպես թե այնպես, Ռուսաստանն է, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեղավոր Երևանի ռազմական ֆիասկոյի համար»:

Դրանից հետո Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և հայտարարեց Արևմուտքի հետ մերձեցման կուրս։ Շահերը համընկել են, Արևմուտքը պարզապես տարբերակներ էր փնտրում Ուկրաինայում սպառազինությունների զինանոցը համալրելու համար, իսկ Երևանին, հավանաբար, խոստացել են փոխարենը մատակարարել ՆԱՏՕ-ի տիպի հրետանի։ Մասնավորապես, քննարկվում է ֆրանսիական CAESAR հաուբիցների տրամադրումը Հայաստան և ոչ միայն այդ։ Ճիշտ է, երբ ԵՄ-ն հրաժարվեց քննարկել Հայաստանի անվտանգության հարցը, Երևանը հասկացավ, որ կա նաև Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Այո, ամեն դեպքում: Բայց այս տարվանից Հայաստանը մուծումներ չի կատարել ՀԱՊԿ-ին և փաստացի սառեցրել է իր մասնակցությունն այս կառույցում, չնայած շարունակում է իր բոնուսները ստանալ ԵԱՏՄ-ից։

Որքա՞ն է Հայաստանը նստելու երկու աթոռի վրա, եթե Հայաստանը շարունակի նույն կուրսը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, իսկապե՞ս կսկսվի Երևանի և Կիևի ռազմական համագործակցությունը։ Այս հարցում, ընդունենք, որ տեսակետները տարբեր են։ Հիպոթետիկորեն հայերը կարող են, ինչպես ասում են, «մաքսանենգ ճանապարհով իրենց հնացած «made in URSS» սպառազինությունն ուղարկել Ուկրաինայի զինված ուժերին»։ Բայց, ըստ որոշ փորձագետների, այնտեղ արդեն  ուրիշ չափորոշիչներ են, օրինակ արկերի դեպքում մենք մի տրամաչափ ունենք, նրանք այլ։

«Ես զգույշ կլինեի Ուկրաինային հին խորհրդային զենքի մատակարարումների թեմայի հարցում, քանի որ այսօր դրա պաշտոնական հաստատումը չկա,- ասել է ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը, - սակայն Հայաստանի շուրջ կան սակարկություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Այսօր Երևանում ամենամեծ դեսպանատունն ամերիկյանն է։ Հայերի ամենամեծ սփյուռքն ապրում է Ֆրանսիայում և սերտ կապեր կան այդ երկրի հետ, այդ թվում քաղաքական մակարդակով։ Հայերը ֆրանսիացիներին գրեթե հարազատ են համարում։ Միևնույն ժամանակ, Գյումրիի մեր ռազմաբազան դեռ մնում է Հայաստանում, իսկ մեր սահմանապահները մինչ այժմ լքել են միայն Զվարթնոց օդանավակայանը»։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը, իրեն հայտնի է դարձել, որ Հայաստանն այնուամենայնիվ սկսել է Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել։ Փոխարենը Հայաստանին խոստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զենք մատակարարել։ Նրա խոսքով, Ռուսաստանն անպատասխան չի թողնի Հայաստանի այդ ոչ բարեկամական գործողությունները:

Իսկ պատասխան իսկապես որ արդեն կա։ Պարզվել է, որ ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակների մոտ 90 %-ը սպառման համար անվտանգ չէ, նաև Հայաստանից Ռուսաստան մտնող բանջարեղենն ու մրգերը գերազանցում են թունաքիմիկատների և ագրոքիմիկատների առավելագույն թույլատրելի չափերը։

Ի՞նչ այլ գործողություններ կարելի է սպասել Ռուսաստանից Հայաստանի ոչ բարեկամական քայլերից հետո, և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել Կովկասում հակառուսական լարվածության նոր պոտենցիալ աղբյուրը չեզոքացնելու համար, svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը։

«Միանգամից մի քանի աղբյուրներից տեղեկություններ են ստացվել Հայաստանի տարածքից Ուկրաինա զենքի ներկրման մասին։ Կարծում եմ, եթե դա այդպես է, ապա Հայաստանն անցել է «կարմիր գիծը»։ Եթե դա հաստատվի, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս մղվի թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից։ Նաև պետք է Հայաստանի հետ  վիզային ռեժիմ մտցվի ու փակվի սահմանը»,- ասել է նա:

«svpressa.ru».- Մոտ 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս: Հայերի ամենամեծ սփյուռքներից մեկը Ռուսաստանում է։ Ոչ ոք հստակ թվեր չգիտի, սակայն մոտավոր հաշվարկներով մեր երկրում 2,5 միլիոն հայ կա՝ ներառյալ, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։

- Եվ այդ հարցը հրատապ լուծման կարիք ունի, քանի որ մենք վստահ չենք, որ բոլոր հայերն են վերջին շրջանում մտել Ռուսաստան բարեկամական մտադրություններով։ Եվ մոտ ապագայում անխուսափելիորեն էլի հայ փախստականներ կհոսեն Ռուսաստան, և դա հենց որ սկսվեն Թուրքիայի տարածքային պահանջները, որոնք նա վաղուց է ներկայացնում Հայաստանին:

 «svpressa.ru».-  Կապված կատարվածի հետ կարելի՞ է խոսել Կովկասում Ռուսաստանի դիրքերի կորստի մասին:

- Հայաստանը համակարգված և առանց կտրուկ շարժումների նվազեցնում է կապերը և, համապատասխանաբար, կախվածությունը Ռուսաստանից։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի, սակայն վերջնական նպատակն այլևս կասկած չի հարուցում։ Հիմա գլխավորն ուկրաինականին նման լարվածության նոր օջախի առաջացումը կանխելն է։ Իսկ դա պահանջում է պետական ​​մակարդակով վճռական գործողություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular