ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարանտին, մեկուսացում․ սեպտեմբերի 27-ից նոր օրենք է ուժի մեջ մտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024-ի սեպտեմբերի 27-ին ուժի մեջ է մտնում «Հանրային առողջության մասին» օրենքը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այն Ազգային ժողովի կողմից ընդունվել է փետրվարի 28-ին, սակայն հանրային քննարկման էր ներկայացվել դեռևս 2022-ի հոկտեմբերին։

Օրենքով սահմանվել են.

1) Հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները,

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները,

4) պատվաստումներից հրաժարվելու դեպքում իմունականխարգելման ենթակա անձանց իրավունքներն ու պարտականությունները, իրավունքների որոշակի սահմանափակումները,

5) կարանտինի, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, կազմակերպման և իրականցման, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման, արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանման պահանջները,

6) բնակելի և հասարակական կառուցապատման, առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված հողերի և բնակավայրերի մթնոլորտային, աշխատանքային գոտու օդի նկատմամբ, ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ, բժշկական օգնության և սպասարկման մատուցմանը ներկայացվող, բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի և ուլտրաձայնի մակարդակին, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիո-հաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական և մագնիսական դաշտերին ներկայացվող և հանրային առողջության ապահովման մի շարք այլ պահանջներ:

Սահմանվել է նաև բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցման լիցենզիայի պահանջ՝ արտադրական հսկողություն, ախտահանում, միջատազերծում, հանրային առողջապահական փորձաքննություն և աշխատանքի հիգիենայի ծառայություն գործունեության տեսակների համար և Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ սահմանելու այս գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Օրենքի 13-րդ հոդվածում նշվում է, որ պատվաստումներից հրաժարվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները կարող են սահմանափակվել օտարերկրյա պետությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ բացարձակ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ունեցողների, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակավոր մերժումով մինչև սահմանած պատվաստումը կամ բացարձակ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը:

Օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է, որ առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության:

Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտները և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը սահմանում է Կառավարությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը ևս սահմանում է Կառավարությունը:

Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է Կառավարության սահմանած հիվանդություններից որևէ մեկը, ապա Տեսչական մարմնի որոշմամբ չի թույլատրվում աշխատել մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչև առողջացումը:

Կարանտին սահմանելու դեպքում բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են` հիմք ընդունելով լիազոր մարմնի ղեկավարի հրամանները:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները և կներդրվեն հանրային առողջությանը սպառնացող վտանգը կանխելու իրապես գործող մեխանիզմներ:

Մանրամասները՝ այստեղ։

Գլխավոր լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular