ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար կանխարգելիչ կանոնոներ.

  • պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
  • մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե,
  • սնունդն անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորե՛ք պոլիէթիլենային թաղանթով, փայլաթիթեղով, շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
  • խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում` փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք (մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն),
  • խմե՛ք միայն մաքուր ջուր, եթե ծորակի ջուրը փոխել է համը, հոտը, առկա են գունավորում, պղտորություն, օգտագործե՛ք միայն եռացրած կամ շշալցված ջուր:

Հիշեցում. եթե ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular