ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Լատվիայի դեմ խաղում և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

ՍՊՈՐՏ

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ գրանցվել է ինքնագոլ՝ Հարությունյանի անվան դիմաց)։ Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստ Դուբրան։ Հայաստանի հավաքականի հարձակվողների պրեսինգի արդյունքում լատվիացի պաշտպանը գնդակն ուղարկեց իր դարպասապահին, ով չկարողացավ ֆիքսել գնդակը․ արդյունքում՝ ինքնագոլ։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին 2-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուկաս Սելարայանը հաշիվը դարձրեց 3-1։ Ընդհանուր առմամբ, երկրորդ խաղակեսը ևս անցավ Հայաստանի հավաքականի խաղային առավելությամբ։ Հանդիպման 85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը ևս մեկ գոլ խփեց Ռանոսի փոխանցումից հետո՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Ֆարերյան կղզիների ազգային հավաքականն այսօր ընդունել էր Հյուսիսայի Մակեդոնիայի ընտրանուն․ այդ հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով: Հայաստանի և Լատվիայի հավաքականների հետ միասին այս թիմերն ընդգրկված են Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում։ Այդպիսով, Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular