Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայող է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում ոստիկանության ծառայող է մահացել, կա վիրավոր, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ, ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։