ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլաֆ Շոլցը Ղազախստան կայցելի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 16-17-ը պաշտոնական այց  կկատարի Ղազախստան, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակներում Աստանայում  բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն, ինչպես նաև «Կենտրոնական Ասիա գումարած Գերմանիա» ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հայտնել էր, որ Շոլցը Կենտրանական Ասիա իր այցի շրջանակում լինելու է նաև Ուզբեկստանում։

2023-ի հունիսին էլ Ղազախստանի նախագահ Տոկաևը, Գերմանիա կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր՝ Ղազախստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի և եվրոպական այլ երկրների հետ և առաջարկել էր հանքահումքային ոլորտում համատեղ նախագծեր իրականացնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular