ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի կոշտ դիրքորոշումը հայտնվել է նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների էջերում։ Բրիտանական The Guardian-ը գրում է, թե Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել։ Ըստ պարբերականի՝ Թեհրանի նախազգուշացումը հուշում է, որ երկրի նոր բարեփոխիչ կառավարությունը ցանկանում է ավելի հավասարակշռված արևելք-արևմուտք քաղաքականություն վարել: «Իրան-ՌԴ վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ Իրանի նոր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականությունը վերահավասարակշռելու ջանքերի մի մաս»,- գրում է The Guardian-ը:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության։ «Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- ասել է նա։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա։ «Մենք դեմ ենք ցանկացած միջանցքի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կխախտի։ Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ ենք, որ այլ երկրներից գան այստեղ և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանել։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ-որ միջազգային կազմակերպության։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը և վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից և հայաստանյան մարմինների կողմից», - նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Նախօրեին էլ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էր գրել, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել էր Արաղչին։

Սառա Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular