ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում նախազգուշացրել են մատակարարումների մեջ ռուսական գազի գաղտնի խառնվելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2025 թվականին Եվրամիություն գազի մատակարարումները կարող են պարունակել թաքնված խառը հոսքեր Ռուսաստանից, ինչը Մոսկվային հնարավորություն կտա լուծում տալ հարցին, երբ գործող տարանցման համաձայնագրի ժամկետները լրանան, այս մասին հայտնել է Bloomberg-ը, գրում է epravda.com.ua-ն։

Նշենք, որ Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական գազից, սակայն արևելյան մի քանի երկրներ շարունակում են այն ստանալ Ուկրաինան հատող խողովակաշարով: Այդ համաձայնագրի ժամկետը լրանում է այս տարի, ինչը պոտենցիալ կերպով զրկում է գազից այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ավստրիան և Սլովակիան, որոնք շուրջ 15 միլիարդ խորանարդ մետր գազ են ստանում: Քննարկվող այլընտրանքներից մեկը եվրոպական ընկերությունների կողմից վառելիք գնելն է Ադրբեջանից։ Այնուամենայնիվ ռիսկն այն է, որ թեև նման գազը կարող է թվալ ոչ ռուսական, սակայն դժվար կլինի որոշել, թե որտեղի՞ց են հայտնվել դրա մոլեկուլները:

Հիշեցնենք:

Ադրբեջանն առնվազն երեք եվրոպական երկրների հետ բանակցություններ է վարում բնական գազի արտահանումն ընդլայնելու հարցով։ Խորվաթիան դարձել է տասներորդ երկիրը, որը գազ է ստանում ադրբեջանական պետական ​​SOCAR ընկերությունից, որն, ի դեպ, Գազպրոմի գործընկերն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular