ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորտունով. ԵՄ առաքելության կարգավիճակը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելիս և սահմանագծելիս անհրաժեշտ է որոշել և համաձայնեցնել Բաքվի հետ Հայաստանում եվրոպացի դիտորդների կարգավիճակը, news.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գիտական ​​ղեկավար Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով, դժվար թե արևմտյան սահմանապահները մնան Հայաստանում: «Եթե սահմանազատման ու սահմանագծման երկկողմանի քայլեր սկսվեն, ապա չի կարող լինել այնպես, որ սահմանի մի կողմում լինեն միջազգային միջնորդներ, իսկ մյուս կողմից չլինեն։ Միջնորդությունը պետք է ներառի երկու կողմերի համաձայնությունը: Եվ ընդհանրապես անհասկանալի է, թե ի՞նչ գործառույթ են իրականացնելու եվրոպացի սահմանապահները։ Անհասկանալի է, թե դա ի՞նչ տեսքով կլինի: Սա մի հարց է, որը պետք է քննարկվի և համաձայնեցվի Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններում»,- կարծիք է հայտնել Կորտունովը։

Նրա խոսքով, նման պայմաններում եվրոպացի դիտորդները դժվար թե երկար մնան Հայաստանում։ Կորտունովը նաև նշել է, որ ԵՄ-ն այն կառույցը չէ, որը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, քանի որ եվրոպացիները չունեն երկիրը պաշտպանելու ռեսուրսներ և կարողություններ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր ասել, որ Ռուսաստանն ԱԳՆ-ի միջոցով Ֆրանսիային չի ծանուցել Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանափակելու անհրաժեշտության մասին, այլ անմիջականորեն հրապարակային դաշտում հայտնել է իր դիրքորոշումն այդ հարցում։ Նա վստահություն էր հայտնել, որ Հայաստանում ԵՄ առաքելության խնդիրն է ապակայունացնել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Նրա կարծիքով ԵՄ երկրները մտադիր են հանրապետությունը վերածել «աշխարհաքաղաքական մրցակցության մեկ այլ ասպարեզի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular