ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Կարենս, աչքի ընկնող, ժպտերես: Սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, ամեն տեղ լինել, ամեն ինչի մասին տեղեկանալ: Հետաքրքրասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Կարենի մայրիկը:

Նշում է՝ դպրոցական տարիներին որդին լավ է սովորել, աչքի ընկել: «Ակտիվ էր, շատ էր սիրում պատմողական առարկաները: Ընդունվեց Պոլիտեխնիկ քոլեջ, վեց ամիս հաճախելուց հետո վերադարձավ իր դպրոցն ու այն ավարտեց ընկերների հետ: Սիրում էր իր գյուղը՝ Քասախը, կապված էր նրա հետ»: Հետաքրքրվում եմ Կարենի երազանքների մասին: «Ուզում էր բիզնեսմեն դառնալ: Փոքր առևտրից սկսել էր իր գործունեությունը: Ասում էր՝ բանակից վերադառնալուց հետո անպայման բիզնես եմ ունենալու: Տարբեր ուղղություններով մտածում էր, թե ինչ կարելի է անել, շատ էր սիրում այդ ոլորտը»: Կարենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից հետո: Բնական է՝ թե՛ ծնողների, թե՛ տղաների զգացողությունները լրիվ այլ պետք է լինեին: Մայրիկն անկեղծորեն է արձագանքում այս հարցին. «Կարենը չէր ուզում գնալ բանակ: Ասում էր. «Մա՛մ, «հավայի» ինչի՞ գնամ, զոհվեմ: Էդքան տղաներ զոհվեցին, հիմա իրենց արյունով պահված հողն ո՞ւր է, ո՞վ է տրորում»:

Տրամադրվածությունն այդպիսին էր, բայց երբ եկավ պահը, չվարանեց, մեկնեց ծառայության»: Կարենը զորակոչվել է ծառայության 2022 թ. հունվարի 24-ին: Ծառայել է Գորիսի «Զանգեր» զորամասում: «Սկզբում չէր ուզում գնալ, բայց հետո շատ սիրեց ծառայությունը: Իր խոսքերն էին. «Մամ, տոչնի ա, ամեն ինչ լավ է, իմանայի, ավելի շուտ կգայի բանակ»: Շատ գոհ էր իր ծառայությունից: Օգոստոսին արձակուրդ էր եկել, տղաները զանգահարում էին, զրուցում: Հավանաբար, վիճակն արդեն խառն էր: Արձակուրդին հինգ օր էր մնացել, բայց Կարենը մեզ հետ վիճում էր՝ ես պետք է իմ ընկերների կողքին լինեմ, ինձ հետ ուղարկեք: Իմ ընկերները, իմ զորամասը, իմ դիրքերն ասելով՝ պտտվում էր, ուզում էր րոպե առաջ հասնել նրանց: Անգամ մեզ ասաց՝ էլ արձակուրդ չեմ գալու մինչև զորացրվելս, «էլ արձակուրդի անուն չտաք»: Հիմա արդեն այնքան պարզ եմ հիշում այդ օրը, երբ ասում էր՝ ինչո՞ւ ինձ կանչեցիք, իմ ընկերների մոտից բերեցիք»: Կարենը դիրքեր չպետք է բարձրանար, քանի որ «կապի վրա» էր:

«Բայց իմ «սնդիկ» տղան այնքան էր գնացել, խնդրել, որ իրեն բարձրացրել էին դիրքեր: Չէր դժգոհում, բարձր տրամադրությամբ, ոգևորվածությամբ ծառայել է»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ սկսվեց: «Մեր վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ին: Առավոտյան բարձրացել էր Իշխանասար, տեսազանգով զրուցեցինք: «Մա՛մ, տես, թե տղադ որտեղ է, սպիտակ ամպերը ոտքերիս տակ են: Դու նման բան տեսե՞լ ես»: Անգամ ինձ նկար ուղարկեց, որ տեսնեմ, թե որտեղ է: Ասաց, որ երեկոյան կզանգահարի, կզրուցենք: Երեկոյան ժամը վեցին էլ ենք զրուցել: Վերջին օրերին ինձ այնքան շատ էր զանգում ու շատ երկար էր ինձ հետ խոսում: Նույնիսկ, երբ աշխատանքի էի լինում, զանգահարում էր, անընդհատ ուզում էր ինձ հետ զրուցել: Սեպտեմբերի 13-ի գիշերն արդեն պատերազմի լուրը ստացանք: Մինչև սեպտեմբերի 27-ը փնտրել ենք Կարենիս:

Ամսի 26-ին մեզ ասացին, որ 9 տղա անհետ կորած է, որից մեկը Կարենն է: Բացառում էինք իր գերեվարվելու և զոհվելու տարբերակները: Գիտեք, այնքան ճարպիկ էր, որ վստահ էինք՝ մի ելք կգտնի, իրեն ոչինչ չի կարող պատահել, բայց դա նաև մեզ շփոթեցրեց: Շփոթեցրեց այն, որ փնտրում էինք իրեն ու չէինք գտնում: Հետո արդեն շատ մարդկանց հանդիպեցինք, որոշ բաներ պատմեցին: Վերջինը շտապօգնության մեքենայի վարորդն է տեսել իրեն, նա տեղափոխել է վիրավորներին, որոնց տղաներն իջեցրել են: Վարորդն ասել է՝ տղա՛ ջան, դու էլ արի: Գյումրեցի մի սերժանտ էլ է եղել, ասել են, որ տղաները վերևում են, պետք է գնան, նրանց հասնեն: Վարորդն ասել է՝ որ դուք գնացիք վերև, էլ հետ չեք գա: Արձագանքել է՝ հոպա՛ր ջան, դու վիրավորներին իջեցրու, և բարձրացել է դիրքեր: Ողջ մնացած տղաներից միայն մեկն է այցելել ինձ, զրուցել ենք»: Կարենը զոհվել է Իշխանասարում սեպտեմբերի 13-ի երեկոյան՝ ժամը 4-5-ի կողմերը: Կարենը տան մեծն էր, իրենից կրտսեր եղբայր և քույրիկ ունի:

«Քույրիկն իր հպարտությունն էր, մի անգամ ինձ ասաց. «Մա՛մ, շնորհակալ եմ, որ ինձ այսպիսի քույրիկ ես պարգևել»: Քույրիկն էլ այսօր ամեն ինչ անում է, որ եղբայրն իրենով էլ ավելի հպարտանա, կփորձի նաև եղբոր երազանքներն իրականացնել»: Քույրերն ու եղբայրները, ծնողներն ու կանայք դարձել են իրենց որդիների կիսատ մնացած երազանքներն իրականություն դարձնողները: Մեկը որդու երազանքի տունն է կառուցում, մյուսը՝ նրա նախընտրած մասնագիտությունն ընտրում: Բոլոր դեպքերում նպատակը մեկն է՝ ապրեցնել տղաներին, թեկուզ այս տարբերակով, բայց ապրեցնել: Ի դեպ, ապրելու ուժի մասին: «Իմ ընտանիքն է ինձ ուժ տալիս ապրելու, երեխաներս՝ Գայանես ու Ավետիսս: Հանուն իրենց փորձել եմ ուժեղ լինել, իրենք մեղավոր չեն, որ ամեն ինչ այսպես եղավ: Նրանց կյանքը դեռ առջևում է, ամեն ինչ անում ենք, որ իրենց կյանքում ամեն ինչ հարթ լինի: Վստահաբար, Կարենս նույնպես կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին: Իմ ուժն իմ ընտանիքն է՝ ամուսինս ու երեխաներս»:

Հ. Գ. - Կարեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Քասախ գյուղի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular