ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել, և այս համատեքստում Թեհրանում պահպանվում են անհանգստությունները Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ անդրադառնալով Սյունիքի մարզով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող երթուղու ստեղծման շուրջ Թեհրանից և Մոսկվայից հնչող հակադիր դիրքորոշումներին:

Պարբերականը հիշեցնում է, որ Իրանը պատմականորեն հակադրվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված ջանքերին: Իրանն այս շաբաթվա սկզբին կանչել էր Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ իր դժգոհությունն արտահայտելու Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ չի ցանկանում, որ իր սահմանների մոտ հակամարտություն ստեղծվի Մոսկվայի խրախուսմամբ:

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարար Սայիդ Աբբաս Արաղչին դիմել է անսովոր քայլի՝ Ռուսաստանին նախատելով այն բանից հետո, երբ Մոսկվան անցել է Ադրբեջանի կողմը՝ Հայաստան-Իրան սահմանի երկայնքով ցամաքային միջանցք ստեղծելու կոչերով: 

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել էր Արաղչին X-ում։

«Վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ Իրանի նորընտիր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականությունը վերահավասարակշռելու ջանքերի մի մաս: Ռուսաստանն ու Իրանը պետք է ստորագրեն ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր, սակայն բովանդակությունը դեռևս բաց է քննարկման համար, և Իրանի կառավարությունում լարվածություն կա՝ կապված Ռուսաստանի հետ իր ռազմական դաշինքի խորացման դիվանագիտական գնի հետ»,- գրում է The Guardian-ը:

Ըստ պարբերականի՝ Արաղչիի «կարմիր գծի» մասին նախազգուշացումը հուշում է, որ նա ցանկանում է ավելի հավասարակշռված արևելք-արևմուտք քաղաքականության կոչ անել:

Պարբերականը նշում է, որ ԱԳ նախարար Արաղչիի կշտամբանքն արձագանք է գտել Իրանում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ընդհանուր հրամանատար և Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, որը լուծում է Իրանի խորհրդարանի և Պահապան խորհրդի միջև հարցերը, Հայաստանի տարածքով «միջանցքի» առնչությամբ ասել է.«ՌԴ պետական գործիչների պահվածքն ընդունելի չէ և ակնհայտ հակասում է Իրանի հետ բարեկամության մասին հայտարարությանը, այս երկիմաստությունները պետք է լուծվեն»։

Խորհրդարանի պարգամավոր Ահմադ Նադերին էլ ասել է.«Իրանի ազգային շահերի դեմ (ՌԴ-ի-Խմբ.) նախորդ գործողությունների դեպքում ռուսներին համապատասխան արձագանքի բացակայությունը նրանց կրկնակի ամբարտավանության պատճառ է դարձել: Նրանց պետք է հասկացնել, որ ռազմավարական համագործակցությունը չի նշանակում հրաժարվել շահերից»։

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեհը զգուշացրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կանխարգելիչ հարձակում լինել՝ Իրանի նոր կառավարության և ԱՄՆ-ի միջև կապի ուղիների ձևավորման հնարավորությունը կանխելու համար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular