ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարկվել է «Հրատապ արձագանքման» հարթակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ բարելավել է Հրատապ արձագանքման հարթակը՝ առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքավոր ընտանիքներին հասցեագրվող պետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման իրավիճակներում։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հարթակի գործարկման միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Դիմոքրասի ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների անդամներ։

Այս նախաձեռնությունը խթանելու է հրատապ արձագանքման իրավիճակների ժամանակ սոցիալական պաշտպանության ծառայությունների պլանավորումն ու համակարգումը: Արդիականացված գործիքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջնորդվող սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ բարեփոխումների կարևոր մաս է կազմում:

Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով և նշել․ «Մեր նախկին փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ հարթակներն արդյունավետ գործիք են առկա մարտահրավերներին արագ և նպատակային արձագանքելու գործում։ Հրատապ արձագանքման հարթակը թույլ կտա ցանկացած իրավիճակում լինել պատրաստ ու հնարավորություն կտա մասնավոր նախաձեռնություններին ևս գույքագրել առկա ռեսուրսները՝ լինելով վստահ, որ ցանկացած իրավիճակում իրենց տնօրինած ռեսուրսները կբաշխվեն հասցեական ու կծառայեն թիրախային նպատակին»։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ևս իր խոսքում շեշտել է․ «Կարծում եմ, որ արդիականացված հարթակը կբարելավի սոցիալական ծառայությունների տրամադրումը տուժած բնակչությանն արտակարգ իրավիճակների ժամանակ, տվյալների հասանելիությունը տեղեկացված որոշումներ կայացնելու նպատակով և կբարձրացնի ճգնաժամերին արդյունավետորեն արձագանքելու ընդհանուր պատրաստակամությունը»։

Հրատապ արձագանքման հարթակը մշակվել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Այն սպասարկելու է այն անձանց կամ ընտանիքներին, որոնք վերջին 72 ժամում տուժել են այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք են հեղեղում, ջրհեղեղ, կարկտահարություն, ցրտահարություն, փոթորիկ, ուժեղ քամի, երկրաշարժ, սողանք, փլուզում, հրդեհ, համաճարակ, համավարակ և մեկուսացում, ինչպես նաև այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են տրամադրել ռեսուրսներ ՀՀ կառավարությանը՝ հրատապ արձագանքման իրավիճակներից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով։

Հրատապ արձագանքման հարթակում գործելու է նաև սոցիալական աջակցության քարտեզ, որն ապահովելու է հասանելիություն տուժած մարզում գործող աջակցության ծառայություններին։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular