ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ հաղորդագրություններով Ադրբեջանը պատերազմի հող է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ Արցախի օրինակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին նկատելի ակտիվությամբ Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու համար։ Ըստ այդ երկրի ռազմական գերատեսչության՝ Հայաստանի զինված ուժերն իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

«Ադրբեջանը հող է նախապատրաստում, Արցախում տեղի ունեցածը մեզ լավ օրինակ։ Մի կողմից խոսում են երկարաժամկետ խաղաղության մասին, մյուս կողմից մեզ մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Կեղծ լուրերը գեներացնում են հիմա, բայց մի օր դրա պատասխանը կտան, հիմնավորելով, որ պատասխան հարված ենք տվել»,- MediaHub-ին ասում է արցախյան պատերազմի մասնակից, արցախցիների հետ բլոկադան «կիսած» բուժեղբայր Գևորգ Սարգսյանը։ 

Իսկ ո՞րն է Արցախի օրինակը։ Մեր զրուցակիցը մանրամասնում է, թե՝ 2023 թվականի սեպտեմբերյան մարտերից առաջ ինչ քայլեր էր ձեռնարկում Ադրբեջանը։

«Արցախը գտնվում էր հումանիտար աղետի մեջ։ Բոլորը գիտեին, որ այդպես երկար չեն դիմանա, բայց չէին հանձնվում, պայքարում էին։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր նվազագույնը գյուղատնտեսությամբ զբաղվել, հող մշակել, վարուցանք անել։ Բայց քանի՜ անգամ են ադրբեջանական դիրքերից կրակել այգիներում աշխատող խաղաղ բնակիչների վրա։ Քանի՜-քանի՜ տեղային մարտերի ականատես եղանք։  Տպավորություն էր, որ, նախ, հաղորդագրությունն էին պատրաստում, հետո կրակ բացում տրակտորիստների, կոմբայնավարների, նռան բերքը հավաքող ամուսինների, դաշտերում աշխատող խաղաղ բնակիչների, առհասարակ՝ մեր դիրքերի ուղղությամբ։ Մի քանի վայրկյան հետո տարածվում է հաղորդագրությունը․ «սեպարատիստները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»»։

Ըստ մեր զրուցակցի՝ Ալիևի հայտարարած հակաահաբեկչական գործողության հիմքը հենց այդ կեղծ հաղորդագրություններն էին, որոնք կարճ ժամանակում վերաճեցին ռազմական գործողության։ 

«Իսկ դուք մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կգնա նաև Հայաստանի դեմ, փորձը արդեն կա։ Շուտով կլրանա երկօրյա պատերազմի 2 տարին, որ հարյուրավոր զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք Ջերմուկում, Սյունիքի հարավում, Իշխանասարում։ Ու չհավատաք, որ թշնամին հետ է քաշվելու զբաղեցրած բարենպաստ դիրքերից»,- ընդգծեց Սարգսյանը։

Ադրբեջանը չի գնում Հայաստանի հետ խաղաղության։ Բուժեղբայր-ազատամարտիկն այսօր էլ ծանոթացել է ադրբեջանական լրահոսում տեղ գտած ամենաթարմ հաղորագրությանը, որի բովանդակությունն ավելի է մոտեցնում պատերազմը։ 

«Հաղորդագրությունում ասվում է, որ թշնամի երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են ստորաբաժանումների մարտական պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին։ Եթե դա պայմանական սահման է, ապա կարող էին որևէ երկրի անուն չգրել կամ հարևան որևէ պետության անուն նշել: Այս ամենը խիստ մտահոգիչ է»,- հավելեց Գևորգ Սարգսյանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular