ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ դիտորդական առաքելությունը՝ փուշ Մոսկվայի և Բաքվի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիթորինգի անվան տակ հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին հակազդելու համար։ «Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր մեղմել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթ իրականացնելու առաջարկին։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ մոնիթորինգի անվան տակ հետախուզական տվյալներ է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

Ըստ Կոպիրկինի՝ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները, իսկ դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում չի բերի ընդհանուր տանը։

Տարօրինակ զուգադիպությամբ, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ հայտարարություններ հնչում են նաև Բաքվից։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ Երևանը հայտարարել է, թե բարձր է գնահատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

Դիտորդական առաքելության նկատմամբ վերապահումներ ունի նաև Թեհրանը, որը դժգոհ է արտատարածաշրջանային ուժերի՝ Հարավային Կովկասում հայտնվելու հանգամանքից։ Թե՛ Ռուսաստանը, թե՚ տարածաշրջանի մյուս երկներն օբյեկտիվորեն են դեմ դիտորդական առաքելությանը, քանի որ Արևմուտքի ներկայությունը վնասում է նրանց կենսական շահերին։ Հայկական կողմն, իհարկե, կարող է փաստարկել, որ դիտորդական առաքելությունը զսպում է Ադրբեջանի ախորժակը, սակայն ռազմական էսկալացիայի դեպքում այն միայն հրահրիչ դեր է խաղալու, ու որևէ կերպ անզեն դիտորդները չեն կարողանալու կանխել հնարավոր հարձակումը։ 

Գայանե Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular