ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … օդամաքրիչ

ՖՈՏՈ

Օդը մաքրող սարքն այսօր սահմանափակ տարածության մեջ օդի զտման համալիր բազմաստիճան համակարգ է: Դրա ստեղծման և կատարելագործման պատմությունն ուղղակիորեն կապված է մարդու կյանքի գործընթացների զարգացման, կլիմայի վերահսկման նրա ցանկության հետ:

Հին ժամանակներից է մարդն իմացել բնական օդը մաքրող սարքերի՝ բույսերի մասին: Բույսերը կենդանի զտիչներ են, որոնք ոչ միայն մաքրում են օդը, այլ նաև լավ հոտեր են արձակում: Այդ իմանալը շատ օգտակար էր մարդկությանը քաղաքների առաջացման հետ կապված: Հնում քաղաքային բնակավայրերում սանիտարահիգիենիկ կենցաղային պայմանները եղել են ամենացածր մակարդակների վրա։ Գյուղատնտեսության ու մարդու կենսագործունեության հետևանքով առաջացող գազերով աղտոտված օդը բացասաբար է ազդել առողջության վրա։ Հին քաղաքակրթություններն ազատվել են այդ անհարմարությունից արոմաթերապիայի օգնությամբ, օրինակ հարստացնելով և մաքրելով տների օդը խունկի ծխով: Բացի դա օգտագործել են այնպիսի բույսերի անուշաբույր յուղեր, ինչպիսիք են սանդալը, կամֆորան, զմուռսը, դափնու տերևը և այլն, որոնք ունեին ոչ միայն հոտազերծող, այլ նաև հակասեպտիկ հատկություն։ Հենց այդպես էին մարդիկ Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում, որտեղ մեծ նշանակություն էին տալիս մաքրման և հիգիենիկ միջոցառումներին, իրականացնում օդամքրում։

Միջնադարյան Եվրոպայում չափազանց տարածված էր սաթը, մի անուշաբույր նյութ, որը շատ թունդ բուրմունք ունի։ Խնկի օգնությամբ օդը մաքրելու և բուրավետացնելու որոշ ավանդույթներ դեռ հիմա էլ գոյություն ունեն, օրինակ արաբների մոտ դա տների և հագուստի թմրումն է, հարավամերիկյան որոշ ժողովուրդների կողմից մխացող Պալո Սանտո փայտի օգտագործումը։ Սակայն այդ ամենն օդամաքրման խնդիրները չի լուծում։

Հետագայում արդյունաբերության համաշխարհային զարգացումն էլ ավելի  բարդացրեց խնդիրը։ ֆաբրիկաներում ու գործարաններում մարդու առողջության համար վտանգավոր նյութերի  օգտագործումը պահանջում էր օդի մաքրման արդյունավետ համակարգի ստեղծում: Արդյունաբերական վնասակար գոլորշիների ազդեցությունից պաշտպանվելու համար մարդիկ օգտագործում էին գործվածք, որով փակում էին քիթը և բերանն աշխատելիս։ Մուտքի դռան տեղում կախված թաց կտորը պաշտպանում էր սենյակը փոշու և կեղտի ներթափանցումից՝ չխանգարելով ազատ օդափոխությանը: Փաստորեն, դրանք առաջին կոպիտ օդային զտիչներն էին:

1836 թվականին հայտնագործվեց ֆիլտրի թուղթը, որն օժտված է շատ բարձր կլանման հատկությամբ։ Թղթով օդը մաքրող սարքերի օգտագործումն իրականություն դարձավ: 1898 թվականին ֆրանսիացի դեղագործ Մորիս Բերգերն է արտոնագիր ստացել իր գյուտի համար, որը կատալիտիկ այրման միջոցով օդի մաքրման մեթոդն է (օդամաքրման դիֆուզիոն մեթոդ): Մաքրման այդ մեթոդը հնարավորություն տվեց նվազագույնի հասցնել հիվանդանոցներում ախտահանման սուր խնդիրը: Իր գյուտի հիման վրա Բերգերը ստեղծում է համանուն լամպ, որը հիմա էլ պահանջված է մարդկանց շրջանում և օգտագործվում է։

Այսօր օդամաքրման բազմաֆունկցիոնալ սարքերը ներառում են տարբեր տեսակի ֆիլտրերի օգտագործում՝ մեխանիկական, էլեկտրաստատիկ, ածխածնային, ֆոտոկատալիտիկ, ջրային: Նման սարքերով մաքրման ենթարկվող օդը չի պարունակում փոշի, ալերգեններ կամ տհաճ հոտեր: Ժամանակակից սարքերը ոչ միայն զտում, այլ նաև իոնացնում են օդը պահպանելով դրա ջերմաստիճանը նույն մակարդակում։ Տներում և այլ շինություններում օդը մաքրող սարքերը սովորական մարդկանց կենսամիջավայրը դարձնում են մաքուր և, հետևաբար, անվտանգ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular