ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին. Աշոտ Ղուլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին 24 News-ին տված հարցազրույցում ասել է Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար Աշոտ Ղուլյանը։

«Քանի որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Բաքվի բանտում, ես չէի ցանկանա խոսել այս մասին՝ մտածելով, որ նա կվերադառնա և կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն, քանի որ խնդիրը դարձել է օրակարգային, պետք է նշեմ, որ Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ 

Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախի անկումից 3-4 օր առաջ տեղի ունեցած բոլոր գործընթացներին, և նրանցից ոչինչ գաղտնի չի պահվել»,-ասել է նա։ 

Ինչ վերաբերվում է Արցախ վերադարձի մասին հնարավորություններին, Ղուլյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խնդիրը պետք է օրակարգային պահեն, ինչը, ցավոք սրտի, չեն անում, որովհետև անգամ այդ պարագայում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ-ն հանդես կգա առավել ակտիվ դիրքերից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular