ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտարարել է՝ ցանկանում է, որ «Ուկրաինայի խաղաղության բանաձև» երկրորդ գագաթնաժողովին մասնակցի նաև ռուսական կողմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե կցանկանար, որ  «Ուկրաինայի խաղաղության բանաձև» երկրորդ գագաթնաժողովին մասնակցեին նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։

«Այնտեղ անպայման պետք է լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները։ Մենք հասկանում ենք, որ առանց ռուսական կողմի, շատ դժվար է դիվանագիտական ​​ճանապարհով ավարտել այս պատերազմը»,- ասել է Զելենսկին՝ NBC News-ին։

Ռուսական կողմը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի փոխելու իր դիրքորոշումը՝ չի նախատեսում մասնակցել նմանօրինակ միջոցառումների։ Մասնավորապես,  վերջին անգամ Ռուսաստանի արտգործնախարարն էր վերահաստատել Ռուսաստանի այս դիրքորոշումը՝ նշելով, որ ռուսական կողմը տուրք չի տալու վերջնագրերին և չի մասնակցելու նմանատիպ միջոցառումների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular