ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3 տարի է՝ ինձ ձերբակալում են, ծեծում, իմ գործարանն են քանդում»․ Գործարարը հայտարարել է՝ իր բիզնեսը ձեռքից առնում են, որ Փաշինյանի ընկերը դրա տեղում շինարարություն անի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Խարդախ, խաբեբա Նիկոլը Զովունիում կառուցվող «Նիկոլի թաղամասը» ընդլայնելու համար՝ իր մաֆիայի միջոցով ապօրինի քանդել է «Ունիվերսալ» ՍՊԸ-ի նորակառույց գործարանային մասնաշենքը։ «Նիկոլի մաֆիայի» հանցավոր ջանքերով՝ Կոտայքի մարզի իրավապահ եւ կառավարչական մարմինների կողմից  «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիրների նկատմամբ իրականացվում են քայքայիչ, ռեպրեսիոն գործողություններ, զուգորդվող՝ ծեծի, ապօրինի ձերբակալությունների և շինծու քրեական գործեր  սարքելու միջադեպերով՝ «Ունիվերսալ» ՍՊԸ-ի ակտիվները խլելու համար, իսկ ՀՀ ՄԻՊ-ը շարունակ ստում է․․․»,- ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, այսպիսի բողոքով այսօր «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիր Սամվել Թորոսյանն իր աշխատակիցների հետ եկել էր կառավարության մոտ՝ ակցիա անելու։ Դանակը հասել է կոկորդին, ասում է նա, էլ պետական դուռ չմնաց, որ չթակեմ․ «3 տարի է՝ ինձ ձերբակալում են, ծեծում, իմ գործարանն են քանդում, չեն թողնում աշխատենք»։ 

2021թ․ մարտի 18-ի կառավարության նիստին իշխանականները հավանություն են տվել «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։ Զեկուցողն այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր: Սամվել Թորոսյանի խոսքով՝ դրանից հետո ապօրինաբար քանդել են այդ տարածքում գտնվող իր գործարանը, տարիների քրտինքը, որ Նիկոլ Փաշինյանի ընկերը՝ «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի տերը, ոմն՝ Աբո, շինարարություն անի: Այս Աբոն ներկայանում է որպես Փաշինյանի ընկեր՝ նշելով, թե ինքը Փաշինյանի հետ կալանավայրում է եղել։

«30 հոգուց բաղկացած ոստիկանական բանդան եկավ, ասացին՝ հողամասդ մեկ մետրի չափով հարում է «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ին, որը իրավունք չուներ 2021թ․-ին գնել այդ հողամասը։ Նիկոլի մաֆիան 2020թ․-ին որոշեց Զովունիի սպորտային գոտին վերածել բնակելի թաղամասի։ Նախաձեռնել են այդ գործընթացը, հասցրել ավարտին՝ բազմաթիվ օրենքներ խախտելով։ Նիկոլը և նախարարները, կամ իր ընկերները՝ «Մագնոլիա» ՍՊԸ-ի տնօրինությունը, ոչ մի օրենքի չեն ենթարկվում։ Երկրում ապօրինություններ են տեղի ունենում, ոչ մեկն իմ դիմումներին չի արձագանքում։ Ստիպված դիմել ենք այս քայլին։ Արդեն հնարավոր չի դիմանալ, քանդում են իմ տարիների քրտինքը։ Մաս-մաս, փուլ փուլ քանդում են իմ գործարանը»,-ասել է նա։

Սամվել Թորոսյանը պնդում է՝ Զովունիում խոսում են, թե նորակառույց թաղամասի մի մասը Սուրեն Պապիկյանինն է, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանինը։ «Ամբողջ Զովունին է դա ասում, կեսն ասում է՝ Նիկոլ Փաշինյանինն է, կեսը՝ Պապիկյանինը։ ՄԻՊ-ին դիմում ենք գրում, որ սա մեր տարածքն է՝ իբրև կանաչապատման գոտի է, բայց գործարանի տարածքն է։ Աշխատող գործարան է՝ ոչ թե սովետական միությունից ստացված, այլ զրոյից սարքած՝ գիշեր-ցերեկ աշխատելով, այսօր Նիկոլի ընկերները քանդում են։ Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ գործարան է քանդում։ Ես սա իրեն եմ վերագրում, իսկ եթե տեղյակ չէ, թե իր ստորադասներն ինչ են անում այս երկրում, ուրեմն  ինքն անմեղսունակ է, որ տեղյակ չէ՝ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ինչով են զբաղված։ ՄԻՊ-ը պատասխանում է, որ չկա թաղամաս»,- ասել է նա։ 

«Ունիվերսալ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում է, թե իր նկատմամբ հալածանքներին միացել են նաև համայնքի ղեկավարությունը, Կոտայքի մարզպետը, մարզի դատախազը։ 

«Իմ գործարանն արդեն էն աստիճանի են քանդել, որ չգիտեմ՝ հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ։ Բայց սրանց նպատակը ամբողջ գործարանը քանդելն է, իրենք հիմա զբաղվում են դրանով։ Բազմաթիվ դատական հայցեր եմ ներկայացրել, 20-ից ավելի գործ կա դատարանում, բայց այս մարդիկ օրենքներին չեն ենթարկվում։ Դատարանում գործերն առաջ չեն գնում, Հակակոռուպցիոն դատարանում այս թեմայով գործ կա, բայց մեկ ու կես տարի անցել է՝ նիստեր տեղի չեն ունենում, լուր չկա»,-նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular