ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքի գտնելու հարցը վերածվել է ազգային դժբախտության․ հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տրամադրվող այս կրթաթոշակների արդյունքում մենք պետք է ստանանք մասնագետներ, բառիս բուն իմաստով։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ բյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ստանալ մի նոր խումբ, որն ասում է, որ բարձրագույն կրթության դիպլոմը, նույնիսկ երկու դիպլոմ ձեռքս չեմ կարողանում աշխատանք գտնել»,- կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի, նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել:

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր կա՞։

«Ոչ չկա, աշխատատեղեր կան, բայց բոլորը չէ, որ համաձայն են աշխատել, բոլորն ուզում են պաշտոներ»,- ասաց մի կին, և հարցին՝ արդյո՞ք համապատասխան վարձատվում են, պատասխանեց․ «Ինձ թվում է՝ հա, առաջվա նման չէ»։

Մի տղամարդ էլ նշեց, որ Հայաստանում աշխատատեղեր շատ կան, բայց հայեր չեն աշխատում հնդիկներ են աշխատում։ «Աշխատանք միշտ էլ կա։ Որ փնտրեն՝ կգտնեն, ով ուզում է աշխատի՝ կկգտնի ինչ-որ բան»։

Մեկ այլ քացաքացի էլ չհամաձայնեց Փաշինյանի խոսքի հետ, ասելով, որ Հայաստանում աշխատանքի խնդրի կա․ «Աշխատանք կա, բայց էժան, ո՞նց է լինելու այս երկրի վիճակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular