ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն նոր կեղտոտ շոու է բեմադրում Հայաստանի և Արցախի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է, որ Բաքվի կողմից առևանգված և բանտում պահվող Արցախի նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ «Քրեական գործի նյութերին ծանոթանում են ինչպես մեղադրյալները, այնպես էլ տուժողները։ Այս քրեական գործով տուժողները շատ են։ Բոլոր քննչական միջոցառումներն իրականացնելուց հետո գործը կուղարկվի դատարան՝ ըստ էության քննելու համար, միջազգային չափանիշներին և Ադրբեջանի քրեական օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Այս տարվա հունիսին Բաքուն հայտարարեց այս գործերով հետաքննության ավարտի մասին։ Այդ դատավարությունը հոգեբանական ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի վրա, ամիսներ շարունակ Բաքվում պահվող հայ գերիները ենթարկվել են անմարդկային ֆիզիկական և հոգեկան խոշտանգումների, և չի բացառվում, որ դատարանում ցուցմունքներ տան ընդդեմ Հայաստանի, վարկաբեկիչ տեղեկություններ հայտնեն։ Բաքվի «իրավապահ» համակարգն այդ մասին, հաստատապես, հոգացել է։ Հենց գերիների կազմը վկայում է, որ Ադրբեջանն ի սկզբանե նման սցենար է գծել։ Արցախի նախկին երեք նախագահներ, նախկին պետքարտուղար, ԱԺ նախագահ ու ԱԳ նախարար, ՊԲ հրամանատար ու նրա տեղակալը, մարդիկ են, որոնք մեծ տեղեկությունների են տիրապետում։

Ադրբեջանն այդկերպ նաև փորձելու է ազդել ՀՀ քաղաքացիների վրա, ճնշում գործադրել։ Այս իմաստով չափազանց կարևոր է հաշվի առնել, որ այդ մարդիկ պատանդներ են, որոնք գտնվում են թշնամու ձեռքում, իսկ նրանց որևէ հայտարարություն չպետք է ընդունել հալած յուղի տեղ։ 

Սուրեն Աղասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular