ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կոշտացնում է պահանջները, Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ․ Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Պարոնայք,դուք միջազգային հարաբերություններում խաղից դուրս եք՝offside,ի՞նչ գնդակ,ի՞նչ կիսադաշտ…
Փաշինյանի վերջին «մտքերը» առնվազն տարօրինակ են։
 
Մի կողմից նա նշում է,որ հետ չի կանչում իր ստորագրությունը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթից,իսկ մյուս կողմից՝ պնդում է առանց ռուսական միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ շփումների շարունակման վրա։
Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները ոչ միայն փորձանք են,այլ մեծ աղետ են հայ ժողովրդի ու Հայաստանի համար։
 
Մեր խնդիրների մի մասը թաղված
Է հենց այնտեղ։
 
Դեռեւս 2019-ին Փաշինյանը Մյունխենում հրապարակային սկսեց Ալիեւի հետ ուղիղ առանց համանախագահների բանակցությունների պրակտիկան՝ երկրորդ պլան մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։
 
Դրա արդյունքը եղավ 44-օրյա պատերազմն ու Արցախի մեծ մասի կորուստը՝ 2020-ի աշնանը։
Պատերազմը դադարեցվեց եռակողմ հայտարարությամբ՝ ՌԴ-ի միջնորդությամբ։
Բայց Փաշինյանը շարունակում էր իր անհեռանկար ու ազգակործան քայլերը։
Նա ,համաձայնության գալով Ալիեւի հետ,2022-ին ռուսական բանակցային հարթակը փոխեց արեւմտյան հարթակով,որի արդյունքն եղավ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս/Պրահա,2022-ի հոկտեմբերի 6/:
 
Սրան հաջորդեց Արցախի բլոկադան ու 2023-ին Արցախի անկումն ու հայության բռնագաղթը։
Այս ամենը հետեւանքն էր Նիկոլի հակազգային ու հակապետական քայլերի։
Այնուհետեւ նա որոշեց շարունակել խաղալ իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կանոններով։
Հանձնվեցին Տավուշից տարածքներ ,ինչպես նաեւ հայտարարվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու ալիեւյան պահանջը 2027-ին իրագործելու մասին։
 
Հիմա էլ առանց միջնորդների գործընկերներով իրար առաջարկներ են փոխանցում։
Ինչքա՞ն Նիկոլը համաձայնում է Ադրբեջանի պահանջներին,այնքան նրանք կոշտացնում են պահանջները։
Թե բա՝ « գնդակն Ադրբեջանի կիսադաշտում է»։
 
Դուք միջազգային հարաբերություններում վաղուց խաղից դուրս վիճակում՝ offside եք ,ի՞նչ գնդակ։
Գնդակը Սերժ Սարգսյանի ժամանակ էր ու Սերժ Սարգսյանի կողմից էր տշած թուրքական կիսադաշտ,որի հետ համամիտ էին եւ Վաշինգտոնում,եւ՝ Մոսկվայում։
 
Հիշողության կորստով տառապողներին հիշեցնեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի խոսքերը.
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած դժվարություններին, որոնք գալիս են Թուրքիայի կողմից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը, բայց իր հետագա քայլերը կկասեցնի, մինչև Թուրքիան պատրաստ լինի շարունակել գործընթացը: Մենք ողջունեցինք նախագահի այդ հայտարարությունը, որում խոսվում է այն մասին, որ նախագահը պատրաստ է շարունակել աշխատել այդ հարցի շուրջ: Մենք Թուրքիային նույնպես քաջալերեցինք, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք երկու երկրներին հորդորում ենք շարունակել գործընթացը՝ միմյանց առջև դռներ բացելով: Հայաստանի՝ ապրիլին ընդունած որոշումը բավական տպավորիչ էր և ողջունելի: Եվ ինչպես ասում են սպորտում, հիմա գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ անեն»։
 
Հասկացա՞ք…Սերժ Սարգսյանի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր ասում՝ «գնդակը հակառակորդի դաշտում է,հիմա իրենք պետք է քայլ կատարեն»։
 
Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular