ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկերասեր էր, բարի, կենսուրախ». Արամ Մնացականյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամս շատ բարի էր, ժպիտը միշտ դեմքին: Ընկերների հանդեպ հոգատար էր, ընկերասեր: Շատ ակտիվ երեխա էր, այդպիսին էր նաև հասուն տարիքում: Ավագ եղբոր հետ կարծես հակապատկերներ լինեն, մեծս՝ բնավորությամբ հանգիստ, իսկ Արամս՝ շատ աշխույժ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Արամի մայրիկը:

Արամը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց ընդունակ երեխա էր: «Ռուսաց լեզու շատ լավ գիտեր, մաթեմատիկան: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում»: Առհասարակ, սպորտն Արամի կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցրել: «Ձեռքի ուժ, ըմբշամարտ, իմ ուժեղ տղան էր: Հայաստանում անցկացված բազմաթիվ մրցումների է մասնակցել, բազում մեդալներ ու պատվոգրեր ունի»: Ամռան ամիսներին ընտանիքը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի: «Արամը, կարծես, չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչով պետք է զբաղվի, ինչ ուղղությամբ շարունակի ուսումը: Հաճախ նաև ասում էր՝ գուցե դրսում ինչ-որ տեղ սովորեմ, դեռ չգիտեմ, չեմ կողմնորոշվում: Իր հետաքրքրությունները պտտվում էին տեխնիկայի շուրջ, սիրում էր նորոգել, կարգի բերել համակարգիչներ, հեռախոսներ»:

Մայրիկն ասում է՝ շատ մեծ էր իր կապվածությունը գյուղի հետ: «Սիրում էր Վաղաշենը: Քաղաքում իր դասընկերներից ոմանք սովորում էին, եկել էր նրանց մոտ: Այդ ժամանակ ասաց՝ գնամ քաղաք, ես էլ մի տեղ ընդունվեմ, կսովորեմ ու նաև կաշխատեմ: Մի քանի օր մնաց քաղաքում, բայց չհարմարվեց, վերադարձավ գյուղ: Շատ հարգված էր գյուղում, ընկերներ շատ ուներ, բոլորի հանդեպ հարգանքով էր, նույն հարգանքը նաև իրեն էին փոխադարձում»: Արամը պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվում 44-օրյա պատերազմից հետո: Այդ ժամանակ հոգեբանորեն բարդ էր թե՛ ծնողների, թե՛ տղաների համար: «Արամն աշխատանքը թողեց ու վերադարձավ Հայաստան, որ մեկնի բանակ: Ասում էր՝ իմ հայրենիքի համար պետք է ծառայեմ: Շատ էր շտապում ծառայության հարցում. «Մա՛մ, գնամ, ծառայեմ ու շուտ գամ»: Իր երկու դասընկերները 2020 թ.-ի ամռանը՝ հուլիսին գնացին բանակ: Արամս գնացել էր զինկոմիսարիատ, թե՝ ինձ էլ իմ ընկերների հետ զորակոչեք: Բայց իրեն մերժել էին՝ տղա՛ ջան, տուն գնա, հենց քո 18-ամյակը լրանա, նոր կմեկնես ծառայության»: 2021 թ.-ի փետրվարի 9-ին Արամը զորակոչվում է զինվորական ծառայության:

Ծառայել է Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Երբ արդեն փետրվարն էր, ասաց. «Մա՛մ, գնամ զինկոմիսարիատ, որ առաջիններից մեկը ես գնամ բանակ»: Այդպես էլ եղավ: Ինքը տրտնջացող չէր, երբեք չի դժգոհել որևէ բանից, շատ ուրախ էր: Ինքն է նամակ գրել, որ իրեն Խնձորեսկից տեղափոխեն «Զանգեր», միայն մեկ անգամ ասաց՝ Խնձորեսկում ավելի լավ էր: Իսկ, առհասարակ, ոչ մի դժգոհություն. «Տղա եմ, պետք է ծառայեմ, տղամարդ դառնամ»: 2020 թ.-ի պատերազմի ժամանակ էլ ուզում էր անդամագրվել Սասուն Միքայել յանի ջոկատին, մեկնել պատերազմ, բայց մենք թույլ չտվեցինք. «Արա՛մ ջան, դու փոքր ես, քո ժամանակը կգա, դու էլ կգնաս»»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հերթական անգամ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ուղղություններից մեկը Սյունիքն էր, Իշխանասարը, որտեղ նաև Արամն էր: «Սեպտեմբերի 12-ին ես էլ, մեծ տղաս էլ խոսել ենք իր հետ: Իսկ հետո պատերազմը սկսվեց: Իրենից որևէ լուր չկար: Այդ ժամանակ ես ու տղաս էինք Հայաստանում, ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել»:

Արամն իր ընկերների հետ անմահացավ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, չենթարկվեց նահանջի հրամանին՝ մենակ չթողնելով զինակիցներին, չզիջելով իրեն վստահված դիրքը, ծանր վիրավորում ստանալով, բայց շարունակելով պայքարել: Իշխանասարում անմահացած տղաների մասին, վստահաբար, խոսելու առիթներ դեռ շատ են լինելու, քանզի կարիք կա ներկայացնելու այդ օրերին տեղի ունեցածը, պատմելու նրանց մասին, ովքեր չվախեցան թշնամուց: Թիկունքը բաց, առանց օգնության, բայց մինչև վերջին փամփուշտը պայքարած տղաներն անմահացան հանուն հայրենիքի: Արամը տուն «վերադարձավ» օրեր անց մեր 95 տղաների հետ: «Երեխուն բերել էին Էջմիածին, այնտեղ կանչեցին ամուսնուս, որ հաստատի մեր տղայի ինքնությունը: Նշաններ ուներ Արամս, հենց դրանով էլ ճանաչել էին իրեն: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չէր եղել: Էջմիածնից Արամիս բերել էին Մարտունի, այնտեղից էլ՝ արդեն տուն»: Հիմա Արամը հայրենի գյուղում է՝ 44-օրյա պատերազմում անմահացած ինը տղաների կողքին:

«Ընդհանուր առմամբ, գյուղում տասը զոհ ունենք, տասներորդն Արամս է»: Տիկին Նաիրան նեղսրտում է, որ որդու անմահանալուց հետո որևէ մեկն իրենց չի այցելել զորամասից: «Չէ՞ որ մեր երեխաները ժամեր շարունակ պայքարել էին, իրենց կյանքը զոհել: Բայց մեկ անգամ զորամասից չեկան Արամիս տուն, չեկան իմանալու, թե ինչպես գտանք մեր երեխաներին, չեկան հարցերին պատասխանելու, չեկան ուղղակի մեր տղաների մոտ: Անգամ զանգ չտվեցին որևէ բան ճշտելու համար: Սա որևէ ծնողի չէր սփոփելու, բայց սա վերաբերմունք է, որը մինչ օրս չենք տեսել»: Ապրելու ուժի մասին: Այս հարցը տալիս զգացողությունները միշտ տարբեր են, չնայած գիտենք, թե ինչ պատասխան է հնչելու: «Մեծ տղաս է ուժ տալիս՝ Ռոմանս: Իր համար ենք ապրում: Ամիսներ առաջ է ընտանիք կազմել: Մեկ էլ այն, որ կարողանամ այցելել Արամիս: Ապրելու ուժը երկու տղաներս են»:

Հ. Գ. - Արամ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Վաղաշեն գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular