ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմտյան Նեղոսի տենդ»-ի տարածմամբ՝ Արարատում միջատապաշտպանիչ միջոցառումներ կկազմակերպեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզպետարանից հայտարարություն են տարածել․

«Պայմանավորված ՀՀ–ում «Արևմտյան Նեղոսի տենդ» հիվանդության դեպքերի տարածմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։

Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ–ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքապետարաններից ոլորտային պատասխանատուներ ու այլք։

Խորհրդակցությանը ներկայացվել է ՀՀ–ում հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները։

Հաշվի առնելով փաստը, որ վարակը փոխանցվում է մոծակների միջոցով՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է իրականացնել առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ), բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովել դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը:

Հանձնարավել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել միջատասպան և միջատապաշտպանիչ միջոցառումների կազմակերպումը:

Խորհրդակցությանն ընդգծվել է համատեղ ու կանոնակարգված աշխատանքը համապատասխան կառույցների հետ՝ երկրում հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։

 

Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է վարակված կուլեքս ցեղի մոծակների, մլակների, իքսոդային և գամազային տզերի միջոցով։
Հիվանդության գաղտնի շրջանը 3- 14 օր է, վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում, մասնահատուկ բուժում չունի:

Կլինիկական ախտանշանները ներառում են՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, ինչպես նաև հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թուլացած կաթված, կամ կենտրոնական կամ ծայրամասային նյարդաբանական դիսֆունկցիայի այլ սուր նշաններ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular