ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակներում կառավարությունն, առանց արտոնագրատիրոջ համաձայնության, կարող է օգտագործել նրա գյուտը. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Արտոնագրերի մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է կառավարությանն իրավունք վերապահել արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում և համաչափ փոխհատուցում վճարելով: Փոխհատուցման ենթակա գումարի չափը և վճարման կարգը որոշելու ընթացակարգը կհաստատի կառավարությունը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում, երբ իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել մարդկային կյանքեր փրկելու համար, ամենասեղմ ժամկետներում կայացնել որոշում՝ առանց արտոնագրատիրոջ համաձայնության, գյուտի օգտագործումը թույլատրելու վերաբերյալ: Սա նաև հնարավորություն կընձեռի դեղագործական արդյունաբերության ոլորտի տնտեսվարողներին արտադրելու մինչ այդ չարտադրված արտադրատեսակներ՝ ապահովելով ինքնաբավություն ոլորտում, ինչպես նաև ներմուծման կրճատում՝ ի հաշիվ տեղական արտադրության ավելացման։

Ըստ նախագծի հիմնավորման, առաջարկվող փոփոխությունը կարող է արդյունավետ օգտագործվել հասարակության առողջության պահպանման նպատակով՝ հակազդելով վարակիչ հիվանդությունների տարածմանը և արտակարգ իրավիճակներում հանդիսանալ դեղերի, բժշկական ապրանքների հասանելիության ու մատչելիության բացակայությունը լրացնելու, ներմուծումը կրճատելու, արտադրության ծավալներն ավելացնելու օպտիմալ ճանապարհ: Նախարարությունն ընդգծում է՝ արտակարգ իրավիճակները, ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքները, ելնելով մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտությունից, պահանջում են որոշումների անհապաղ ընդունում և անհրաժեշտ քայլերի շտապ ձեռնարկում:

Ուստի անհրաժեշտություն է առաջանում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման հնարավորություն սահմանել նաև կառավարության թույլտվությամբ, վերջինիս կողմից ընդունված որոշման հիման վրա։ Ստացվում է, որ թվարկված իրավիճակներում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը թույլատրելու իրավասությունը վերապահվելու է կառավարությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular