ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևը, մե՛կ էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ՔՊ-ն Արցախի վերաբերյալ ասելիք չունի: Դա երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչ «կարկառուններից» մեկը: Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»: Գործնականում, սա նորություն չէ, ուղղակի այս հայտարարությունը փաստացի իրականության պարզ ու լրացուցիչ արձանագրում է:

Ի վերջո, սեպտեմբերի 2-ին բոլորս էլ տեսանք, որ Արցախի Անկախության օրվա առթիվ հայտարարություններով կամ այլ քաղաքական եղանակներով (համաժողով, ելույթ, ուղերձ) հանդես եկան գրեթե բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերն ու գործիչները: Բոլորը, բացի Փաշինյանից ու ՔՊ-ից: Դա, հարկավ, պայմանավորված է մի շարք հնարավոր գործոններով: Նախ՝ Արցախը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար միշտ էլ համարվել է «ավելորդ բեռ», որից պետք էր ազատվել՝ ամեն գնով: Հազարավոր զոհերի, պատերազմական աղետի, պատմության մեջ առաջին անգամ Արցախի ամբողջական հայաթափմամբ Փաշինյանն ու ՔՊ-ն հասան իրենց նպատակին:

Պատահական չէ, որ Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևն ու Էրդողանը, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Այս թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը: «Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից՝ Իլհամ Ալիևն ադրբեջանցիներ է բնակեցնում Արցախում, փոխում է Արցախի կրոնական դեմքը՝ ավերում է հայկական եկեղեցիներն ու մզկիթներ է կառուցում։ Բաքուն իրականացնում է Արցախի «թրքացման» օպերացիան։

Բաքվի համար արցախյան հարց գոյություն չունի, ինչի մասին Իլհամ Ալիևն ու նրա քաղաքական թիմը բազմիցս հայտարարել են։ Ադրբեջանը փակել է նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի թեման»,-գրում են հեղինակները: Այստեղ հավելենք, որ Փաշինյանն ինքն էլ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումն այնպես, ինչպես դա պատկերացնում են Արցախի ղեկավարները, արցախցիները: Դա երեկ կրկնեց նաև նույն քպական «կարկառունը»: Բաքուն էլ իր հերթին է հայտարարում, որ Ղարաբաղ հայերը կարող են վերադառնալ, եթե ընդունեն Ադրբեջանի «խաղի կանոնները»՝ ադրբեջանական քաղաքացիություն, և ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի կամ ինքնավարության։ Բաքուն դա անում է գիտակցաբար՝ հասկանալով, որ նմանատիպ պայմաններով ոչ մի հայ Արցախ չի վերադառնա, քանի որ նրա ֆիզիկական անվտանգությունը Բաքուն չի երաշխավորելու։

Շարունակելով թեման՝ նշյալ ալիքի հեղինակները գրում են. «Այսօր Ադրբեջանում շարունակում են կերտել արտաքին թշնամու կերպար՝ ի դեմս հայերի, դա արվում է, որպեսզի հայերն այլևս երբեք չկարողանան վերադառնալ Արցախ, իսկ ապագայում՝Բաքուն ցանկանում է հայաթափել նաև Հայաստանը։ Վերջերս ՔՊ-ականները հայտարարեցին, որ 2027 թ.-ին տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն, այսինքն՝ Փաշինյանը Ալիևին մեսիջ է հղում, որ պատրաստ է կատարել Բաքվի նաև այդ պահանջը՝ 2026 թ.-ի վերընտրվելու դեպքում։ Փաշինյանը պատրաստ է կյանքի կոչել ցանկացած օրակարգ, որը թույլ կտա նրան պահպանել սեփական իշխանությունը։ Սակայն նման քաղաքականությունը տանելու է դեպի հայոց պետականության կործանում՝ Սյունիքի կորուստ և ՀՀ-ի բնակեցում ադրբեջանցիներով։ ՔՊ-ն իր քայլերով մոտեցնում է Մեծ Թուրանի կյանքի կոչումը։

Թուրք-ադրբեջանական դաշինքի համար ՔՊ-ի իշխանության պահպանումը գեոպոլիտիկ նպատակ է»: Արցախցիները տասնյակ հազարներով արտագաղթել են ՀՀ-ից, իսկ ՔՊ-ն ոչինչ չի անում արցախցիներին նույնիսկ ՀՀ-ում պահելու համար, քանի որ ի դեմս արցախցիների տեսնում է խնդիր սեփական իշխանությանն ու արցախցիներին համարում է ընդդիմության աջակից։ «Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է՝ Արցախում չկան հայեր՝չկա արցախյան խնդիր, իսկ ՀՀ-ից էլ արցախահայերն աստիճանաբար արտագաղթում են, հիմնականում ՌԴ։ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի հայերն այլևս երբեք չվերադառնան Արցախ և այդ հարցում ի դեմս ՔՊ-ի նա ունի «դաշնակիցներ» Երևանում։ ՔՊ-ն ցանկանում է վերարտադրվել, ՀՀում ունենալով զրո վարկանիշ՝ նրանք հենվելու են դրսի աջակցության վրա, իսկ Ալիևի համար Երևանում պետականամետ, ազգային ընդդիմության իշխանության գալը մահացու վտանգ է։

Բաքվում սարսափում են Արցախի համար ռևանշից՝ Արցախն ու հայոց բանակը չեն պարտվել, նրանք դավաճանվել են թիկունքից, այսինքն՝ Արցախի ազատագրումը պետք է սկսել Երևանում իշխանափոխությունից։ Միայն իշխանափոխությունը ՀՀում թույլ կտա կրկին արցախյան հարցը բերել օրակարգ ու միջազգային ատյաններում բարձրացնել արցախյան հարցը։ Ադրբեջանի համար Արցախի հայաթափումը Սյունիքը գրավելու առաջին փուլն էր։ Այսօր Բաքվում արդեն խոսում են Մինսկի խմբի լուծարման մասին, քանի որ Ալիևի համար արցախյան հարց գոյություն չունի, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Փաշինյանի իշխանության ամրապնդումը բխում է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերից և կործանարար է հայոց պետականության համար»,- ամփոփում են հոդվածագիրները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular