Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ և ցшվոտ․ Զախարովա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանը Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքական գործիչներին զգուշացնում է, որ Ուկրաինայի հետագա ագրեսիվ քայլերի դեպքում Ռուսաստանի պատասխանը կհետևի անհապաղ և ցավոտ կլինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքական գործիչները «հրաժարվում են մտածել ոչ միայն խելամիտ և հեռատես, այլ պարզապես իրենց վերաբերմունքին համահունչ. նրանք կորցնում են իրականության զգացումը, բացարձակապես չեն մտածում հակամարտության հետագա վտանգավոր էսկալացիայի ռիսկերի մասին, նույնիսկ սեփական շահերի համատեքստում»:
«Մենք ցանկանում ենք նախազգուշացնել նման անպատասխանատու քաղաքական գործիչներին ԵՄ -ի, ՆԱՏՕ-ի երկրներում, օվկիանոսից այն կողմ. Կիեւի ռեժիմի համապատասխան ագրեսիվ քայլերի դեպքում Ռուսաստանի պատասխանը կհետեւի անհապաղ։ Կարծում եմ, որ դրա մեծ մասը դուք արդեն տեսնում եք վերջին օրերին։ Եվ պատասխանները չափազանց ցավոտ կլինեն»,- ասել է Զախարովան։