ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկարատեւ անջատումների եւ տեխնիկայի խափանման ժամանակ մենք փոխհատուցում ենք վնասը. «ՀԷՑ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե Երեւանում էլեկտրաէներգիան անջատվում է չորս եւ ավելի ժամով, մեր ընկերությունը տուգանք է վճարում։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Նա նշել է, որ 2025թ. այդ ժամանակը կկրճատվի մինչեւ երեք ժամի, իսկ 2028թ.՝ երկու ժամի։

Նրա խոսքով՝ պլանային անջատումների դեպքում երկարատեւ անջատումը չի կարող ավելին լինել նշված ժամանակից, իսկ վթարային անջատման դեպքում այդ ժամկետը անհնար է նախատեսել։ «Եթե էլեկտրաէներգիայի անջատումների հետեւանքով վնասվել է կենցաղային տեխնիկան, ապա այն 10 օրվա ընթացքում վերականգնվում է, եթե անջատումը տեղի է ունեցել ընկերության պատճառով։ Ընդ որում՝ բաժանորդները կարող են հայտերը լրացնել օնլայն»,- ավելացրել է Դարբինյանը։

Նա նշել է, որ ընկերությունը ցանցերն ընդունել է 80 տոկոս ֆիզիկական եւ բարոյական մաշվածության վիճակում։ «1990-ականներից մինչեւ 2015թ. չեն իրականացվել էական ներդրումներ, որոնց ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 200 մլն դոլար։ Համեմատության համար. մեր ներդրումները 2016թ եւ 2024թ. ներառյալ կկազմեն 680 մլն դոլար։ Եթե կորուստների մակարդակը 2016թ. կազմում էր 14 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշը իջել է՝ 6,4 տոկոս, ինչը թույլ է տալիս ապահովել ամենամյա եկամուտ 30 մլն դոլար ծավալով ընդհանուր էլեկտրաէներգետիկ համակարգում»,- ասել է Կարեն Դարբինյանը։

Նա ընդգծել է, որ դա, իր հերթին, թույլ կտա չբարձրացնել սպառողների սակագնային բեռնվածությունը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության պոտենցիալը մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան սպառման պոտենցիալը. եթե սպառման ծավալները կազմում են մոտ 1 000 ՄՎտ, ապա արտադրության պոտենցիալը կազմում է 2 000-3 000 ՄՎտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular