ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթի գինը շարունակում է նվազել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նավթի գինը չորեքշաբթի շարունակում է իջնել նախորդ աճուրդների արդյունքներով ավելի քան 4 տոկոսով իջնելուց հետո։

Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 73,36 դոլար, ինչը 0,39 դոլարով (0,53 տոկոսով) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 3,77 դոլարով (4,9 տոկոս)՝ մեկ բարելը 73,75 դոլար, ինչը նվազագույնն է 2023թ. դեկտեմբերի 12-ից ի վեր։

WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,43 դոլարով (0,61 տոկոս)՝ մեկ բարելը 69,91 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 3,21 դոլարով (4,4 տոկոս)՝ մեկ բարելը 70,34 դոլար, նվազագույնն է դեկտեմբերի 13-ից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular