ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …վաֆլի

ՖՈՏՈ

Վաֆլին (գերմաներեն Waffel) մի տեսակ բարակ չոր թխվածքաբլիթ է, որի վրա դրոշմված է մակերեսը։ Այն թխում են հարած խմորից հատուկ ձևերով։ Խմորը բաղկացած է լինում ալյուրից, ձվից, շաքարավազից (քաղցր վաֆլիի մեջ) և սերուցքից։

Վաֆլի կտորները հաճախ իրար են կպցնում կրեմներով։ Դրա համար նաև կարելի է օգտագործել պաղպաղակ։ Վաֆլիների համար օգտագործվում են նաև ճարպային, մրգային և հատապտուղային և  այլ միջուկներ։ Վաֆլին կարող է օգտագործվել որպես հիմք այլ հրուշակեղենի (տորթեր, խմորեղեն) համար։ Այդ նպատակների համար վաֆլին պատրաստվում է թիթեղների,  գավաթների, խողովակների, կոնների և այլնի տեսքով:

Փխրուն վաֆլին չոր թխվածքաբլիթի այն տեսակն է, որն առաջին անգամ պատրաստել են այնքան վաղուց, որ ոչ ոք չի հիշում այն ​​խոհարարի անունը, ով հորինել է դա։ Հայտնի է, որ վաֆլիները (կամ «վանդակավոր թխվածքաբլիթները») պատրաստվել են դեռ Հին Հունաստանում, և այդ ժամանակից ի վեր փոքր քառակուսիներից բաղկացած այդ ուտեստի շուրջ ոգևորությունը չի մարում։

Հին ժամանակներում վաֆլիները եղել են բացառապես բնական արտադրանք, չափազանց բարդ բաղադրատոմսով և, հետևաբար, բավականին թանկ: 15-16-րդ դարերում միայն շատ հարուստ և ազնվական մարդիկ կարող էին իրենց թույլ տալ սեղանին վաֆլի դնել: Երկար ժամանակ վաֆլիի բաղադրատոմսը պահպանվել է ամենախիստ գաղտնիության մեջ, քանի որ այն պատկանում էր միայն թագավորական արքունիքին։ Պետական ​​գաղտնիքների բացահայտման համար մահապատիժ կհետևեր և՛ բացահայտողին, և՛ ռիսկի դիմած այն խոհարարին, ով ձեռք կբերեր բաղադրիչների ցանկը: Վաֆլու բաղադրատոմսն առաջին անգամ առանց մահվան վտանգի տարածվել է 16-րդ դարում, իսկ ավելի ուշ հրուշակագործները սկսել են թխել և վաճառել վանդակավոր թխվածքաբլիթներ հենց փողոցում, և յուրաքանչյուրը կարող էր հետևել այդ գործընթացին:

Այնուամենայնիվ ոմանք կարծում են, որ վաֆլիները հայտնագործվել են Գերմանիայում, այլապես ինչու՞ է այն գերմանական անուն կրում: Ռուսերեն թարգմանված «Վաֆել» բառը թարգմանվում է որպես «բջիջ» կամ «մեղրամոմ»: Այստեղ ասոցիացիաները միանգամայն հասկանալի են. հրուշակեղենի վրայի փոքր խորշերը իսկապես նման են մեղուների փեթակների մեղրամոմին:

Վաֆլիների իրական բումը սկսվել է 1869 թվականի օգոստոսի 24-ին. հենց այդ օրն է Նյու Յորքի բնակիչ գյուտարար Կոռնելիուս Սվարթաուտը ներկայացրեց իր գյուտը` վաֆլիի համար նախատեսված տապակը: Այն նման էր նրան, ինչը մարդիկ օգտագործում են այսօր. դա երկու մասից բաղկացած տապակ էր, որոնցից յուրաքանչյուրի մեջ լցվում է խմոր, և մասերը միացնում են միմյանց։

Ավելորդ է ասել, որ քաղցր վաֆլու հետ մեկտեղ հայտնվել են նաև «լանչ» վաֆլիները մսով, ձկով, բանջարեղենով և տարբեր սոուսներով։ ԱՄՆ-ում, օրինակ, աներևակայելի ժողովրդական են ֆերմերային մսով, բեկոնով և պանիրով ​​վաֆլիները, դրանք ուտում են և նախաճաշին, և ճաշին։ Երբ 20-րդ դարում հոլանդացի ճանապարհորդները նման վաֆլի պատրաստելու բաղադրատոմսը (և միևնույն ժամանակ տեխնոլոգիան) բերել են ԱՄՆ-ից, ուտեստը անհավատալի հաջողություն է ունեցել Հին աշխարհում: Ներկայումս վաֆլի պատրաստելը ծիծաղելիորեն հեշտ է, եթե ունեք այն պատրաստելու կախարդական մեքենան: Պարզապես պետք է խմորը լցնել նրա մեջը և մի փոքր սպասել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular