ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը պատրաստվո՞ւմ է խզել հարաբերությունները Բելառուսի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք պետք է սպասել Երևանի և Մինսկի միջև հակամարտության սրացում, թե՞ վերջին շրջանի փոխադարձ մեղադրանքներն ընդամենը քաղաքական հռետորաբանություն են, dw.com-ն է  այդ հարցով զրուցել փորձագետների հետ։

Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և Ռուսաստանից հեռանալն աճող հակասություններ է առաջացնում ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Մինսկի հետ։ Հայ-բելառուսական հարաբերությունների լարվածության նոր փուլը, որն առանց այդ էլ անամպ չէր Ադրբեջանի հետ Բելառուսի սերտ կապերի պատճառով, ծագել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մի շարք կոշտ հայտարարություններից հետո։ Լուկաշենկոն, ում խոսքերը Հայաստանում հաճախ ընկալվում են որպես Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշում, հեգնանքով հայտարարել է. «Ո՞մ են պետք հայերը, բացի մեզնից, ոչ մեկին: Ի՞նչ Ֆրանսիա, վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»: Այդ խոսքերը վրդովմունքի ալիք են բարձրացրել հայ հասարակության մեջ։ Բողոքի ցույց է եղել Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց, ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ են նետել վանկարկելով «Դո՛ւրս Հայաստանից» կարգախոսը։

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը հայ-բելառուսական հակասությունների սրման երկու հիմնական պատճառ է առանձնացրել: «Առաջինը հայ-ռուսական հարաբերությունների աճող լարվածությունն է, երկրորդը Բելառուսի սերտ հարաբերություններն են Ադրբեջանի հետ»,- նշել է Նավասարդյանը dw.com-ին տված հարցազրույցում։ Մի կողմից հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանի առաջնորդ, մյուս կողմից քննադատելով Հայաստանի ղեկավարությանը, Լուկաշենկոն, ինչպես կարծում է Նավասարդյանը, ցանկանում է հաճոյանալ Բաքվի իր գործընկերոջը։

Մինչդեռ, չնայած Երևան-Մինսկ հարաբերություններում ակնհայտ ճգնաժամին, փորձագետները չեն ակնկալում հակամարտության հետագա սրացում, քանի որ այդ ամենը թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից այնքան էլ կարևոր չեն երկու կողմերի համար։ «Ուստի միմյանց հասցեին հնչող ներկայիս կոշտ հայտարարությունները պետք է դիտարկել քաղաքական հռետորաբանության համատեքստում, ոչ ավելին»,- պարզաբանել է  Նավասարդյանը նշելով, որ միայն մեկ դեպքում կարող է լինել ​​հարաբերությունների մակարդակի անկում, և դա Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների կտրուկ վատթարացումն է։

Բելառուսի հետ հարաբերությունների վատթարացումը, ըստ Երևանի APRI Արմենիա հետազոտական ​​կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի շարունակությունն էր, և դա  Ռուսաստանից հեռանալն է: Սակայն վերլուծաբանը ներկայումս չի ակնկալում այնպիսի կտրուկ շարժումներ, ինչպիսին է Մինսկի հետ հարաբերությունների խզումը։ «Այդ առումով Հայաստանը սպասում է Արևմուտքի աջակցությանը, եթե Երևանը վատթարացնի հարաբերություններն իր ֆորմալ դաշնակիցների հետ, ապա նա պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի, օրինակ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնի»,- կարծիք է հայտնել Մելքոնյանը dw.com-ի հետ զրույցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular