Մարդիկ պատրաստ են անհայտ կայքերում մի քանի հազար դոլարի «ներդրում» կատարել ու կորցնել գումարները. Սամվել Մարտիրոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Իմ մեկ շաբաթվա գիտափորձի արդյունքերը.
1. Մարդիկ պատրաստ են բացարձակ անհայտ կայքերում մի քանի հազար դոլարի «ներդրում» կատարել ու գրեթե 100% հավանականությամբ կորցնել գումարները։
2. Էդ մարդկանց թիվը օրական հասնում է մի քանի տասնյակի մինիմում
3. Էդ մարդկանցից ոչ ոք պատրաստ չէ 100 դոլարի կարգի գումար վճարել՝ էդ «ներդրումային. կայքերը ստուգելու համար
4. Էդ մարդկանցից ոչ ոք պատրաստ չէ ոչ միայն գումար, այլ նույնիսկ ժամանակ ծախսել ինքնակրթվելու համար, որ հասկանա, թե ընդհանրապես ինչ է անում։
Եզրակացությունը. տագնապալի է վիճակը»,- գրել է նա։