ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը վառելիքով կապահովի Մոնղոլիային, Պուտինն առաջարկել է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստ է օգնել Մոնղոլիային վառելիքի հարցում, ինչպես նաև բաց է համատեղ միջուկային նախագծերի համար։

«Մենք երկար ժամանակ և հուսալիորեն ապահովում ենք Մոնղոլիայի տնտեսության համար պահանջարկ ունեցող էներգետիկ ռեսուրսներ։ Անցյալ տարի բենզինի և դիզելային վառելիքի ավելի քան 90 տոկոսը մոնղոլական շուկա է եկել Ռուսաստանից»,- ասել է Պուտինը՝ Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հետ բանակցությունների ժամանակ։

«Մենք մշտապես արձագանքում ենք Մոնղոլիայի մեր գործընկերների խնդրանքներին՝ օգնելու բավարարել վառելիքի և վառելիքաքսուքային նյութերի աճող պահանջարկը, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով։ Այսքանով մեր էներգետիկ համագործակցությունը չի ավարտվում։ Ռուսական «ИнтерРАО» ընկերությունը ակնկալում է ներգրավվել Ուլան Բատորի  ՋԷԿ-3-ի արդիականացմանն ու վերակառուցմանը, օգնել նոր սարքավորումների տեղադրման հարցում և կայանի արտադրական հզորությունը եռապատկել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի էլեկտրաէներգիա մատակարարել Մոնղոլիային:

«Մենք բաց ենք նաև ռուսական ամենաժամանակակից և անվտանգ տեխնոլոգիաների հիման վրա խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների օգտագործմամբ»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular