ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը կկորցնենք այն պահին, եթե մոռանանք Արցախի մասին. Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Արցախը կա՝ անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում։ Եվ Արցախը հայաթափվել է միայն ֆիզիկական իմաստով»,- դատական նիստի ավարտից հետո ասաց անազատության մեջ գտվող  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հեռվից պատասխանելով լրագրողի հարցին, որ  նախօրեին Արցախի Հանրապետության անկախության օրն էր և որը պետք է լիներ այդ օրվա հիմնական ուղերձը։

Աշոտյանը շարունակեց. «Արցախը կկորցնենք այն պահին, եթե այն հայաթափվի մեր սրտում, հոգում, եթե մոռանանք Արցախի մասին»։

Դիտարկմանը, որ Արցախի Հանապետության անկախության օրը իշխանությունները լուռ էին, նա պատասխանեց. «Նրանք ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում են, որպեսզի քողարկեն իրենց դավաճանական քաղաքականությունը և Արցախի հանձնումը  ֆիզիկական իմաստոն բերեն, հասցնեն տրամաբանական ավարտին՝ մեր բնակչության մեջ սրսկելով այն թունավոր ապազգային միտքը, որ «Արցախը մերը չէ և մեզ պետք էլ չէ»»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular