ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 աշակերտի հաշվարկով կառուցված 34 աշակերտ է սովորում. Տնօրենն ասում է՝ Կիրանցի սահմանամերձ դպրոցից տուն գնալ չի ուզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրանցի նորակառույց դպրոցի տնօրենը վստահեցրեց, որ դպրոցի շենքային պայմաններից ոգեւորված են։

«Նորմալ սկսել ենք դասերը, երեխաները շենքին հարմարվել են, ես չեմ ուզում էս շենքից տուն գնալ երեխեքը կուզե՞ն»,- «Փաստինֆո»-ին ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։

Նորակառույց դպրոցը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանագծից ընդամենը 40 մետր հեռավորության վրա եւ նախատեսված է 100 աշակերտի համար, սակայն այս տարի միայն 34 աշակերտ է դպրոց գնացել, որից 3-ը՝ առաջին դասարան։ Նախորդ տարի աշակերտների թիվն ավելի շատ է եղել՝ 41, սակայն մի շարք երեխաներ տեղափոխվել են, քանի որ գյուղից որոշ ընտանիքներ ընդհանրապես հեռացել են՝ ապօրինի սահմանազատման հետեւանքով, մի քանիսն էլ երեխաներին են տեղափոխել այլ գյուղի դպրոց։

Բաբինյանը վստահեցնում է, որ թշնամուց 40 մետր հեռավորության վրա գտնվելը չի անհանգստացնում, երեխաները, ծնողները ոգեւորված են շենքային պայմաններից եւ ուրախությամբ են դպրոց գնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular