ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդի են առևանգել, դաժան բռնության ենթարկել, շորթում կատարել, փաստաթղթերը հափշտակել․ 1 անձ կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է  քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժողը «Տելեգրամ» հավելվածի «Հայերով» անվամբ զրուցարանի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, ինչի առնչությամբ անախորժ խոսակցություն է տեղի ունեցել վերջինիս և Մեղրի համայնքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի միջև։ Վերջինս, երկու անձանց հետ խմբի կազմում, նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ մինչ այդ ունեցած անախորժ խոսակցության պատճառով 28-ամյա երիտասարդի նկատմամբ հաշվեահարդար տեսնելու համար, նպատակադրվել է նրա կամքին հակառակ, խաբեությամբ տեղափոխել այլ վայր:

 «Տելեգրամ» հավելվածի միջոցով տուժողի հետ ծանոթացած աղջիկը, ով, ինչպես պարզվել է, 27-ամյա երիտասարդի հետ գործած վերոհիշյալ երկու անձանցից մեկն է, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, 28-ամյա երիտասարդին խաբեությամբ հրավիրել է վարձակալած բնակարան՝ իբր ընկերուհու և վերջինիս ընկերոջ հետ հանդիպելու:

Դեպքի օրը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը գնացել է աղջկա կողմից մատնանշված՝ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ գտնվել է նաև Մեղրի համայնքի հիշյալ բնակիչը:

Բնակարան մտնելուց հետո հիշյալ անձինք փակել են բնակարանի դուռը և հետևից հարվածել ու վայր են գցել 28-ամյա երիտասարդին, սկսել են հայհոյել վերջինիս, ընկած ժամանակ ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչը տևել է մի քանի ժամ: Այնուհետև վերցրել են տուժողի փաստաթղթերը, բանկային քարտը, կանխիկ գումարը և այլ իրեր՝ հետագայում դրանք վերադարձնելու դիմաց պահանջելով 50,000-100,000 ՀՀ դրամ:

Շարունակելով հանցավոր արարքների կատարումը՝ գետնին ընկած վիճակում երիտասարդին քարշ են տվել բնակարանի հյուրասենյակում և իրենց մոտ գտնվող դանակներով  սպառնացել գոռալու դեպքում վնասել, այդ թվում՝ 27-ամյա երիտասարդը տուժողին սպառնացել է, որ կա՛մ նրա ականջը, կա՛մ մատը կկտրի, որից հետո մուրճով հարվածել է տուժողի դաստակին և ոտքին, իսկ որպեսզի վերջինիս բղավոցի ձայները չլսվեն, կտորով կապել է նրա բերանը, այնուհետև իր մոտ գտնվող դանակը դրել է ցուցամատին և մուրճով հարվածել է դանակին, սակայն մատն ամբողջությամբ չի կտրվել: Ժամը մոտ 06:00-ի սահմաններում տուժածին թողնելով տվյալ բնակարանում՝ նշված անձինք հեռացել են՝ տուժողի բջջային հեռախոսից վերցնելով նրա ընտանիքի անդամների լուսանկարները և սպառնալով, որ կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում նույն կերպ են վարվելու նաև նրա ընտանիքի անդամների հետ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է և նրան ձերբակալելու որոշում է կայացվել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2024թ. օգոստոսի 28-ին, 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով:

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությանն առերևույթ մասնակից մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular