ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թունավորման հետքերով. ինչո՞ւ է փակվել Բաղրամյանի վրայի «շաուրմայանոցը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ Երևանի Բաղրամյան 68/1 հասցեում արագ սննդի կետը թունավոր սնունդ է վաճառում: Նրա խոսքով՝ սննդի կետում շաուրմա ուտելուց հետո նա մի քանի օր շարունակ իրեն շատ վատ է զգացել, երեք օր 39 ջերմություն է ունեցել և շտապօգնության կանչելուց հետո տեղափոխվել Մալաթիայի ինֆեկցիոն հիվանդանոց:

Մալաթիայի ինֆեկցիոն հիվանդանոցում նրան ասել են՝ սննդային թունավորում է։ Նա նաև նշել էր, որ բացի իրենից և ընկերոջից երեք այլ քաղաքացիներ ևս կերել էին այդ նույն շաուրմայից և թունավորվել:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նշել էր, որ ոչ միայն ստացել են բողոքը, այլ արդեն ստուգումներ են ընթանում։

Ուշագրավն այն է, որ դեպքից հետո օրեր շարունակ «շաուրմայանոցը» գործել է: Սակայն այսօր չսպասելով ՍԱՏՄ–ի լաբարատոր փորձաքննության պատասխաններին, տնտեսվարողը փակել է արագ սննդի կետը։ ՍԱՏՄ–ից հաստատեցին այս տեղեկությունը, նշելով, որ տնտեսվարողը հայտարարություն է տվել, որ սկսել է վերանորոգման աշխատանքներ։

«Լաբարատոր փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, մանրէաբանական հետազոտությունը տևում է 7-10 օր, երբ պատրաստ լինի, հրապարակում կարվի»,– նշեցին ՍԱՏՄ–ից։

Մինչ գործունեության վերսկսելը տնտեսվարողը կդիմի տեսչական մարմին, և տեղի կունենան ստուգումներ տեսչական մարմնի կողմից։

Տեսչական մարմնից հորդորում են բոլոր տնտեսվարողներին պատշաճ ստուգել, թե ինչ սնունդ են պատրաստում և վաճառում, չհասցնել նրան, որ քաղաքացիների թունավորվելուց հետո նոր սկսեն կարգի բերել իրենց արագ սննդի կետերը, խանութները և այլն։ 

Ի դեպ, ահազանգը ստանալու օրը հենց ՍԱՏՄ-ից տեղեկացել էինք, որ Երևանի կենտրոնում ՝ Խորենացի փողոցում, կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը բազմաթիվ խախտումների պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular