ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական լեզվակռիվը շարունակվում է. Լավրովի պատասխանը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն օրերս մեծ ասուլիսում հերքել էր ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները, թե Երևանը սաբոտաժ է անում տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը։ Նշելով, որ եթե Հայաստանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբրի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի, Փաշինյանն ասել էր, թե նոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում։

Փաշինյանը նկատել էր, որ կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը նաև ՌԴ մի շարք գործընկերների` նոյեմբերի 9–ի փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի ձևակերպումներին։

Նախօրեին Մոսկվայում, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը կրկին պնդել է իր հայտարարությունը, նշել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերը կյանքի չեն կոչվում։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք կնքվել էին 2020-ից 2022 թվականներին կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան մի քանի գագաթնաժողովների ընթացքում, այժմ առկախված են։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովն այժմ գործնականում նիստեր չի գումարում։ Երևանը համարում է, որ դա պետք է անել ուղղակիորեն Ադրբեջանի հետ։ Եթե դա իրենց հաջողվի՝ ի սեր Աստծո», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հերթական անգամ պնդել, որ եռակողմ հայտարարությունների իրագործմանը խոչընդոտում են Հայաստանի իշխանությունները՝ նախևառաջ ճանապարհների ապաշրջափակման հարցում։

«Ես վերջերս զարմանքով կարդացի վարչապետ Փաշինյանի հարցազրույցը, որում նա պնդում էր, թե այն մեղադրանքները, որ Հայաստանն է արգելակում ճանապարհների ապաշրջափակման գործընթացը, սուտ են և նենգափոխում են իրականությունը։ Դա տարօրինակ է, որովհետև սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից՝ պնդելով, որ միայն երկաթուղի լինի։ Ադրբեջանը դրա իմաստը չէր տեսնում, սակայն համաձայնեց՝ նաև մեր միջնորդությամբ։ Հետո մեկ էլ Հայաստանը հայտարարեց, որ ռուսաստանցի սահմանապահների որևէ մասնակցություն հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովմանը ևս չի լինի, չնայած դա նույնպես սևով սպիտակին էր գրված, և մեզ համար դա հասկանալի չէր։ Ասացին, որ դա իրենք կանեն։ Ադրբեջանն էլ ասում է, որ անվստահության և անգամ թշնամանքի մակարդակը չափազանց բարձր է, որպեսզի առաջին փուլում հայկական տարածքով Նախիջևան ուղևորվելիս ադրբեջանցիներն իրենց անվտանգ զգան», - ասել է Լավրովը։

Եռակողմ հայտարարության 9-րդ կետի շուրջ Երևանի և Մոսկվայի տարաձայնությունները դեռ երկար կարող են շարունակվել, քանի դեռ Երևանը հետ չի կանչել իր ստորագրությունը։ Իսկ նման քայլը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ այլ ուղղություններով ևս։ 

Կարեն Նասիբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular