ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրվի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն «Արևմտյան Ադրբեջանի»․ Արմեն Ռուստամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Վերադարձ» խորագրով միջոցառմանը շեշտեց՝ առաջին անգամ արցախցին իր անկախությունը նշում է իր հող ու ջրից կտրված, հայրենի Արցախից դուրս։

«Մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները, երբ առաջին անգամ մեր պատմության մեջ հայոց անկախ պետականության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն»,- ասաց նա։

Այսօր պահն է հասկանալու, թե ինչ և ինչպես դա տեղի ունեցավ, նշեց Արմեն Ռուստամյանը՝ զգուշացնելով՝ հայրենիքի  արժեզրկումը և կործանարար անտարբերությունը կարող են հանգեցնել նաև Հայաստանի վախճանին։

«Մի բան արդեն իսկ պարզ է. եթե հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպես, մեծն Թումանյանի խոսքերով ասած՝  «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ պետականության վերջին էջը։

Թե ինչու հասանք այսօրվան, և ինչպես հաղթանակած ժողովրդին հնարավոր եղավ տանել պարտության, կարելի է բերել իրար լրացնող բազմաթիվ պատճառներ։ Բայց գլխավորն, ըստ իս, մեկն է՝  հետևողականորեն արժեզրկեցին մեր համազգային հաղթանակը, վարկաբեկեցին այդ հաղթանակն ապահոված հերոսներինը և կտրեցին մեր ժողովրդին իր սեփական ուժի աղբյուրներից։ Բոլորս տեսանք, թե ինչպես մեր հաղթական ազատամարտը ստորադասվեց 2018-ին կատարվածին, թե ինչպես մեր միջից մեկի լեզուն պտտվեց ասելու, որ մեր հերոսները զոհվել են «հանուն ոչնչի», թե ինչպես մյուսն էլ հայտարարում է, որ մինչև 2018 թիվը մի ողջ ժողովուրդ, ըստ էության, սխալ է ապրել՝ «պատմական, երևակայական, բայց ոչ երբեք իրական Հայաստանում»։ Բայց ահավորն այն է, որ մեր աչքի առջև շարունակում են քանդել մեր հաղթանակների և ազգին ազգ պահող բոլոր հենասյուները, հանրությունը միավորող,  հային հայի հետ կապող և մեզ հաղթանակներ ապահոված ամեն ինչ հետևողականորեն ավերվում է»,- ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը։

Արմեն Ռուստամյանն ընդգծեց նաև՝ Հայաստանն ու Արցախը մի միասնություն են՝ անքակտելի։

«Չտեսնել փոխկապակցվածությունը Արցախի հայկականության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջև, նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով, ինչն էլ դժբախտաբար հաստատված է այսօր։ Այո՛, հենց այսօր, երբ  վարչախումբը լծվել է ազատամարտի արդյունքները փոխելու գործին, և միանգամից հարց է առաջացել, թե ինչ է մնալու արդեն Հայաստանի տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։ Այս վարչախումբը ոչ միայն այս կապը չի ուզում արձանագրել, այլև մեր ժողովրդին համոզում է, թե՝ տվեցինք Արցախը, կփրկենք Հայաստանը՝ այն տրամաբանությամբ, որ իբր զիջել ենք մասը, որ փրկենք ամբողջը։ Սակայն երբ զիջում ես՝ չզիջելու ռեսուրս չկուտակած, հայտնվում ես մաս-մաս զիջելու վիճակում։ Առավել ևս, երբ դիմացինդ քեզանից ամբողջն է ուզում։ Այդպես դու ոչ թե հաշտություն ես կնքում թշնամու հետ, այլ պարզապես ստիպում ես քեզ՝ հաշտվել քո իսկ անձնատուր վիճակի հետ։ Սա է պարտված և պարտությամբ հպարտացող ցանկացած մեկի ճակատագիրը։

Սա հենց այն է, ինչ անում է այս վարչախումբը, ում քաղաքական հավատամքն է պարտվողականությունն ու զիջողականությունը, և, որպես հետևանք, այս կառավարությունը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները հիմնավորողը, լեգիտիմացնողն ու կատարողը։ Ավելին, շարունակաբար մեր ժողովրդին վախեցնելով պատերազմով, այդ պատերազմով անխուսափելի պարտությամբ՝ այս վարչախումբը ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած «խաղաղությանը»։ Ակնհայտ է, որ այդ խաղաղություն կոչվածի երաշխավորը լինելու է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հայ ժողովուրդն իր պատմությամբ գիտի, թե ինչ է լինում, երբ ցեղասպանը պետք է երաշխավորի իր անվտանգությունը:  Եվ ուրեմն, եթե միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրվի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն Արևմտյան Ադրբեջանի»,- նշեց քաղաքական գործիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular