ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ին սպառնացող արհավիրքների պարագայում իմ անձով օրակարգ չպետք է ստեղծեմ. Հրայր Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր դեմ ներկայացված քրեական  գործի շրջանակներում ներկայացավ դատարան։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Թովմասյանն անդրադարձավ դատավորի այն հայտարարությանը, որ նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց և պետք է բերման ենթարկել. «Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեին, բայց ոնց տեսնում եք...»։

Ի պատասխան հարցին, թե դատավորի ճառերն ում էին ուղղված, Թովմասյանը նշեց. «Այս պահին ունեմ իհարկե ենթադրություններ, բայց նպատակահարմար չեմ համարում  դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով խոսել, մի քիչ սպասեք՝ պարզ կդառնա։ Ավարտական ճառում համապարփակ հարցերին կանդրադառնամ»։

Հարցին, թե ինչու է դեմ լուսաբանմանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում, և պայքար մաքուր իրավական դատարանում և ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որ ՀՀ-ին սպառնում են, չպետք  է ես փորձեմ իմ անձով օրակարգ ստեղծել և լցնել դրանով, շատ կարևոր գործեր կան, քան իմ դատական գործն է»:

Թովմասյանը նշեց, որ հիմնավոր չեն այն պնդումները, թե 131 նիստերից 70-ը նրա պատճառով չի կայացել. «Իմ պատճառով չէ, հարցրեք, թե դրանցից քանիսի բացակայություններն են ճանաչվել անհարգելի»։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular