ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը, լինելով ագրեսոր պետություն, ուզում է հայ ժողովրդին վզին փաթաթել ագրեսորի պատժամիջոցները. Օհանյան

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ իշխանությունները, եթե ամուր կառավարման համակարգ ունենային և իրենց տեղն ունենային՝ որպես ինքնիշխան պետություն, առաջինն իրենք պետք է արձագանքեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը: Այս մասին, այսօր Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը՝ Օհանյանը շեշտեց՝ Ադրբեջանը թող զբաղվի իր ներքին հարցերով. «Ադրբեջանն իրավունք չունի զբաղվել հայության, Հայաստանի և Արցախի հարցերով։ Ադրբեջանը, լինելով հանցագործ, ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ, դրանք բոլորը պետք է իրականացվեն Ադրբեջանի նկատմամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն ակնարկել էր, որ պետք է սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։

«Եթե ուշադրություն դարձնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ և ագրեսորներ են, որոնց թվում է նաև Հայաստանը», հայտարարել էր Հիքմեթ Հաջիևը։

Հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, նա նշել էր, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։

Հաջիևը նաև նշել է, որ «վաղուց եկել է Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»․ «Այն, որ Հայաստանը օրակարգում է պահում այս ինստիտուտը և շարունակում է ջանքերն այս ուղղությամբ, հուշում է, որ Երևանը փորձում է անավարտ հակամարտության տպավորություն ստեղծել՝ իր արևմտյան աջակիցների հետ միասին՝ փորձելով իր ձեռքում պահել ազդեցության որոշակի միջոց»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular