ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը, երկիրը ղեկավարելու ունակությունը․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին»: Չափազանց կարևոր այս հայտարարությունը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք վերլուծաբաններ այս հայտարարությունից հետո սկսեցին հայտարարել, թե գործող իշխանությունները փոխում են ՌԴ հանդեպ իրենց քաղաքական կուրսը, տևական խնդիրներից հետո փորձում են մեղմել հարաբերություններում առկա խութերը։

Իրականում, բոլորովին հակառակն է։ Ասուլիսում Փաշինյանին հարցը տվել էր իր իսկ ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը, որը բառացի ասել էր, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանն ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում ՌԴ-ն, և եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց: Ակնհայտորեն, հարցը նախապես պատրաստված էր, որպեսզի Փաշինյանը կարողանա ներկայացնել իր մտասևեռումները։ «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, դա արդեն ի սկբանե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալներն ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետև, էլի եմ ասում, պետությունն այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն և մենք եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն և ամրանանք այդտեղ»,- ասել էր վարչապետը։

Նա նաև քննադատել էր ՌԴ իշխանություններին, ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները մինչ այս պահը չեն բացվել, այդ թվում, Ռուսաստանի Դաշնության մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ «Ընդ որում՝ այդ մեկնաբանությունները շատ հաճախ և հիմնականում հակասել են ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կամ 10-ի հրամանագրի ձևակերպումներին, որոնց մասին ես մի քանի անգամ խոսել եմ», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, Հայաստանը ոչ միայն այդ թեման սաբոտաժ չի անում, այլև լրջորեն շահագրգռված է: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները մտադիր չեն հրաժարվել եռակողմ հայտարարությունից։ «Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթղթից, Երևանն իր մտադրության մասին կհայտարարի», - նշել էր Փաշինյանը։

Փաստացի, Փաշինյանը ցուցադրում է իր վախերը Ռուսաստանից, հնարավոր տնտեսական պատժամիջոցներից, այս պահին էլ իրավիճակը փորձում է չսրել։ Փաստն այն է, որ 2022 թվականից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն հենց Փաշինյանն է, նրա թիմը, հարակից քաղաքական ուժերն ու իշխանական քարոզչամեքենան, որոնք երբեմն մեկ սրում են հարաբերությունները, երբեմն էլ մեղմացնում՝ կախված պահի նպատակահարմարությունից։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ «Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը, երկիրը ղեկավարելու ունակությունը և հստակ միջազգային ուղենիշները։ Քծնության վրա հիմնված արտաքին քաղաքականությունը երկիրը վերածել է արտաքին վերահսկողության տակ գտնվող մի տարածքի»,- նշել էր Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունները դրվել են հեռակառավարման վրա։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է հասցնել միութենական մակարդակի, ինչպես նաև հետևողականորեն մասնակցել համատեղ տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրման գործընթացներին, նախաձեռնել Հարավային ռազմական դաշինքի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որը բաց կլինի Հնդկաստանի և տարածաշրջանային այն երկրների անդամակցության համար, որոնք շահագրգռված են կայունության հաստատմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular