ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ է Փաշինյանը սահմանադրության հետ կապված բազմաքայլ նախապատրաստվում. «Մոսկվան դավաճանեց»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացրել երկրի դեսպաններին ասելով, որ «ով համաձայն չէ, կարող է հրաժարական տալ»։ Նա նաև ասել է, որ առաջիկայում արտաքին քաղաքականության մեջ կանի «ոչ ստանդարտ» քայլ, որը պետք է ընդունեն բոլորը, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլ է լինելու, գրում է regnum.ru-ն։

Ակնհայտ է թվում այն, որ երկիրը դուրս կգա ռուսական ինտեգրացիոն կառույցներից՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Փաշինյանը վեց տարի վարչապետի պաշտոնում, իսկ մինչ այդ էլ իր ամբողջ լրագրողական և քաղաքական կարիերայի ընթացքում երկիրը տանում է դեպի դա։ Ընդ որում, Փաշինյանը չի ցանկանում անձամբ հանդես գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ գիտակցելով, որ ողջ պատասխանատվությունն ընկնելու է իր վրա, քանի որ դրա հետևանքների թվում հստակ տեսանելի են Հայաստանի տնտեսական դեգրադացումը և տարածքային նոր կորուստները։ Ուստի նախ պետք է լինեն մի շարք նախապատրաստական ​​քայլեր, որոնցից մեկը Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ Բաքուն պահանջում է, որ Երևանը համապատասխանեցնի երկրի Սահմանադրությունն իր պատկերացումներին։ Խոսքը Հայաստանի Անկախության Հռչակագրի հղումը սահմանադրությունից բացառելու մասին է, որով հայտարարվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, regnum.ru-ին պարզաբանել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, Բաքուն դա դիտարկում է որպես տարածքային պահանջ։ Թվում է թե դա առանձնապես կարևոր չէ, քանի որ Հայաստանը պատերազմում պարտվել է և չի էլ մտածում ռևանշի մասին, բայց Ալիևը համառում է: «Հայաստանը միտումնավոր խաղում է ժամանակի վրա, Ֆրանսիայից, արևմտյան երկրներից և այլ կողմերից նոր զինատեսակներ է գնում և իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Եվ նրա խոսքերում տրամաբանություն կա, կարծում է RUDN համալսարանի ժուռնալիստիկայի տեսության և պատմության ամբիոնի ավագ դասախոս Քամրան Գասանովը։ Այո, հիմա Հայաստանը պատրաստ չէ ռազմական գործողությունների, ասել է նա regnum.ru-ի հետ զրույցում, ներքաղաքական իրավիճակը Փաշինյանից մեծ էներգիա է խլում, բայց երկարաժամկետ հեռանկարում Բաքուն վախենում է, որ փոքր քայլերով Հայաստանն Արևմուտքի օգնությամբ կարող է հզոր ռազմական ներուժ ձեռք բերել, իսկ ավելի արմատական, ազգայնական ու ռևանշիստական ​​ուժերի իշխանության գալու դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի մեծ ռեսուրսներ ծախսել ու մեծ բանակ պահել ինքնապաշտպանության համար։ Բացի այդ, ըստ փորձագետի, Ալիևը չի բացառում այն ​​տարբերակը, որ Ֆրանսիան և արևմտյան այլ երկրներ «կգրվեն» Հայաստանի կողմից ռազմական գործողություններին։

Փաշինյանն իսկապես կարող է լայնածավալ բախումներ հրահրել Ադրբեջանի հետ հույս ունենալով, որ Արևմուտքը նրան ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի, խոստովանել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։ Ընդ որում դա հրահրել ոչ թե պատերազմում հաղթելու, այլ արևմտյան շահերն իրացնելու նպատակով։  «Մոսկվան ձգտում է խուսափել տարածաշրջանում նոր ճգնաժամերից և սպառնալիքներից, որպեսզի չշեղվի Ուկրաինայից։ Սակայն Հայաստանը մոտենում է Արևմուտքին, որի համար կայունացումը անշահավետ է։ Ես մտավախություն ունեմ, որ Փաշինյանին կդրդեն սաբոտաժի ենթարկել ռուսական ջանքերը և, որ ամենակարևորն է, հրդեհել Անդրկովկասը»,- regnum.ru-ի հետ զրույցում պարզաբանել է փորձագետը։

Փաշինյանը, ըստ ամենայնի, պատրաստ է կատարել ադրբեջանական կողմի պահանջները, բայց ոչ հետագա խաղաղության համար, նա ունի իր նպատակները: Նախ պահպանել իշխանությունը։ Սահմանադրության «ղարաբաղյան» մասի փոփոխման շուրջ բարձրացված աղմուկը կօգնի Հայաստանի վարչապետին խուսափել սահմանադրական այլ բարեփոխումներից, որոնք պահանջում է հասարակությունը։

«Լինելով ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր գործող սահմանադրությունը և այն անվանում «սուպերվարչապետական», սակայն իշխանության գալուց հետո նա ոչ միայն չվերաբաշխեց լիազորություններն իշխանության այլ ինստիտուտների հետ, այլ նաև ուժեղացրեց վարչապետի հնարավորությունները։ Գործող սահմանադրությունը լավագույնս է համապատասխանում նրա շահերին՝ չվերահսկվող իշխանությունն ու  իշխանության վերարտադրում։ Ուստի, եթե ինչ որ բան փոխեն, ապա դա կլինի բացառապես Բաքվի պահանջով»,- վստահ է Հայկ Խալաթյանը։

Երկրորդ հերթին Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Ալիևի պահանջների ցանկը չի ավարտվի սահմանադրության փոփոխություններով: Բայց այդ առումով սպասվում է երկկողմանի կոմբինացիա՝ Փաշինյանը Բաքվի ցանկացած նոր պահանջ կդիտարկի որպես ճնշում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի կողմից։ Փաստն այն է, որ ադրբեջանա-հայկական կարգավորման հարցում միջնորդների ցուցակը կտրուկ կրճատվել է: Բաքուն հանդես է գալիս Արևմուտքի փաստացի դուրսբերման օգտին:

Ալիևը վերջերս ասել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն»։ Խումբը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, և վերջին երկու երկրների համար այդ խումբը միակ իրավական գործիքն է ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու համար։ Ազդեցություն, որը կցանկանային չեզոքացնել Թուրքիան (որն Արևմուտքին դուրս է մղում Կովկասից), Ռուսաստանը (որին ևս տարածքում Արևմուտքը պետք չէ) և Ադրբեջանը (քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին իրենց ճամբար ներքաշելու համար անցել են նրա կողմը): Այսինքն ստացվում է, որ միակ միջնորդը մնում է Ռուսաստանը։ Դա պլյուս է Մոսկվայի համար, բայց միևնույն ժամանակ նա դառնում է պատասխանատու գործընթացի և դրա փոփոխությունների համար, որոնք ծագում են Ադրբեջանի նոր պահանջներից։ Եվ դրան է փորձում հասնել Փաշինյանը։ «Փաշինյանն իր ցանկացած ձախողում, ցանկացած զիջում Ադրբեջանին քողարկում է հայտարարություններով, թե «Մոսկվան դավաճանեց», լրիվ Մոսկվան է մեղավոր, ինքը ոչ մի բանում մեղավոր չէ,- Փաշինյանի տրամաբանությունն է բացատրել Նիկիտա Մենդկովիչը,- և այդ ամենը ծառայում է Հայաստանի վարչապետի գլխավոր նպատակին, որն է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, և դա քողարկված որպես ողջ հայ ժողովրդի պահանջ, որն իբր վիրավորված է «Ռուսաստանի դավաճանությունից»»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular