ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդին հարվածներ է հասցրել մորը, խեղդամահ արել նրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զավեն Խ․-ին մեղադրանք է առաջադրվել․ նա, 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակարաններից մեկում իր մայր՝ Կատյա Խ․-ին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև ձեռքերով սեղմել է Կատյա Խ․-ի պարանոցը, ինչի հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից վերջինս մահացել է:

Գործը դատարան է ստացվել 2023 թվականի օգոստոսի 7-ին և մակագրվել է դատավոր Արամ Մարտիրոսյանին։

Զավեն Խ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրյալ Զավեն Խ․-ն դատալսումների ընթացքում օգտվելով իր սահմանադրական իրավունքից հրաժարվել է ցուցմունք տալուց և նշված հիմքով կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ հրապարակվել է  մեղադրյալի՝ նախաքննության ընթացքում պաշտպանի մասնակցությամբ տված խոստովանական ցուցմունքները, մասնավորապես՝ 2023 թվականի մայիսի 7-ին որպես ձերբակալված Զավեն Խ․-ն տվել է ցուցմունք այն մասին, որ «2023 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում մորը հաց է տվել, որպեսզի ուտի։

Հաց ուտելու ընթացքում մայրը սկսել է վիճել իր հետ, ասել է՝ դու ինչ տղա ես, հեսա կինդ տները կգրանցի իր վրա, իրեն կհանի և տանից դուրս կգցի։ Այդ ժամանակ ինքը մորն ասել է, որպեսզի լռի, այլևս նման բաներ չասի, սակայն նա շարունակել է նույն բաներն ասել իրեն։

Նշել է, որ այդ խոսակցության ժամանակ մայրը մեջքի վրա պառկած է եղել իր անկողնում, իսկ ինքը նստած է եղել նրա անկողնու վրա։ Մոր ասած բառերից ինքը բարկացել է և աջ ձեռքի ներսի մասով՝ ափով 4-5 անգամ ուժեղ հարվածել է մոր դեմքին՝ բերանի և քթի հատվածին, որից հետո երկու ձեռքով բռնել է մոր պարանոցից և սկսել խեղդել նրան։

Մայրը երկու ձեռքերով բռնել է իր թևերից, ճանկռել է թևերը և փորձել է դիմադրել իրեն, այս ու այն կողմ է շարժվել, սակայն ինքը շարունակել է խեղդել նրան և երբ մայրն արդեն թուլացել է, թողել ձեռքերը, անշարժացել, այլևս ձայն չի հանել և էլ չի դիմադրել իրեն՝ ինքը թողել է նրա պարանոցը և տեսել, որ նա անշարժացել է։

Երբ ինքը բռնել է մոր պարանոցից և սկսել խեղդել նրան ու ինքը թուլացել է, այդ ամենը տևել է մոտ 1 րոպե, որից հետո մայրը թուլացել է և ինքը զգալով, որ այլևս չի դիմադրում իրեն՝ թողել է նրա պարանոցը։

Նշել է, որ երբ ձեռքով 4-5 անգամ հարվածել է մոր բերանին և քթին, այդ ժամանակ նրա բերանից և քթից արյուն է եկել։

Զավեն Խ․-ի փոխանցմամբ՝ ինքը բացի իր կողմից նշած 4-5 անգամը մոր մարմնի այլ մասերին չի հարվածել։

Նշել է նաև, որ մայրը դժվարությամբ է կարողացել վեր կենալ տեղից, անկողնուց բռնել է նոր միայն դժվարությամբ կարողացել է կանգնել, քայլել է ձեռնափայտով, սակայն չի կարողացել միայնակ շոր հագնել, հագել է իր օգնությամբ։ Միայնակ չի կարողացել հոգալ բնական կարիքները, ինքն է նրան օգնել հոգալ բնական կարիքները, լվացվել։

Ամբաստանյալի խոսքով՝ հացը մանրացրել են, նոր միայն մայրը կարողացել է ուտել։ Միաժամանակ հայտնել է, որ զղջում է կատարածի համար, լիովին ընդունում է մեղավորությունը և խնդրել է իր նկատմամբ մեղմ վերաբերվել:

Դատարանը  հաստատված է համարել այն, որ 2023 թվականի մայիսի 06-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, բնակարանում անկողնային վիճակում գտնվող Կատյա Խ․-ն որդուն՝ Զավեն Խ․-ին, հայտնել է, որ նրա կինը՝ Ասյա Մ․-ն, բնակարանն իր անվամբ կգրանցի և իրեն բնակարանից դուրս կհանի, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որից դրդված, Զավեն Խ․-ն ապօրինաբար մորը կյանքից զրկելու դիտավորությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև ձեռքերով սեղմել է Կատյա Խ․-ի պարանոցի օրգանները, ինչի հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից վերջինս մահացել է։

Դատարանը վճռել է Զավեն Խ․-ին մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 16 տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվելով արգելանքի վերցնելու պահից՝ 2023 թվականի մայիսի 6-ից:

Վճիռը բողոքարկվել է և 2024 թվականի հունվարի 16-ին ստացվել Վերաքննիչ դատարան։

Դատարանը որոշել է մերժել բողոքը և վճիռը թողնել անփոփոխ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular