ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ռեժիմը Հայաստանի Սահմանադրությունն է համարում խաղաղության համաձայնագրի ստորագրման «հիմնական խոչընդոտը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի և Բաքվի ռեժիմները վերահաստատել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրենց հանձնառությունը` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի հետ լարվածությանը, գրում է Realtribune.ru-ն։

Ըստ The New Arab հրատարակության` Անկարայում բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և, այսպես կոչված, Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետների միջև մի շարք հրատապ հարցերի շուրջ, այդ թվում` Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների շուրջ։ «Մեր հանդիպման ժամանակ մենք հաստատեցինք Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության շուտափույթ հաստատման մեր ընդհանուր ցանկությունը։ Այդ համատեքստում մենք գնահատեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։

Հրապարակումը հիշեցրել է, որ, այսպես կոչված, Ադրբեջանն ու Հայաստանը երկու պատերազմ են մղել՝ 1990-ականներին և 2020-ին` Լեռնային Ղարաբաղը վերահսկելու համար, որը հիմնականում բնակեցված էր էթնիկ հայերով։ «Կովկասյան մրցակիցների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարիներ շարունակ ընթացող դիվանագիտական
​​բանակցությունները առաջընթացի չեն բերել, սակայն բանակցությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ անցյալ տարի Բաքուն վճռական հաղթանակ տարավ գրավելով անջատված Լեռնային Ղարաբաղը», - ասվում է հրատարակման մեջ:

Բաքվի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումը հանգեցրել է ողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու արտագաղթի։ Բայրամովը մամուլի  ասուլիսում ասել է, որ 2023 թվականին Բաքվի հաղթանակը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նոր իրականություն, ինչպես նաև նոր հնարավորություններ է ստեղծել Կովկասում։ «Ադրբեջանը կարծում է, որ կա տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն»,- ասել է նա` ընդգծելով, որ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են «հիմնական խոչընդոտը» երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման համար։

«Ներկայումս խաղաղության պայմանագրի ավարտի հիմնական խոչընդոտը մեր երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներն են Հայաստանի սահմանադրության մեջ», - ասել է Բայրամովը։ Նա նշել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների դրական դինամիկային, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախագծի «զգալի մասի» մասին համաձայնությանը, Հայաստանի սահմանադրությամբ և մի շարք այլ իրավական փաստաթղթերում դեռևս կան տարածքային պահանջներ Բաքվի նկատմամբ։ «Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի Հանրապետության դեմ», - ասել է Բայրամովը Երևանի արագ սպառազինումն անվանելով «տագնապալի միտում»։

Նա նաև ասել է, որ կան մի շարք երրորդ երկրներ, որոնք Հայաստանին մղում են դեպի արագ սպառազինման, ինչը, ըստ նրա, «չափազանց սխալ քաղաքականություն է» և քաղաքականություն է, որը «կարող է և պետք է դիտարկվի որպես սպառնալիքի լրացուցիչ աղբյուր տարածաշրջանում» ։ «Մենք վերահսկում ենք այդ բոլոր գործընթացները։ Այդ աշխատանքներն իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև համակարգված կերպով... Ադրբեջանն ու Թուրքիան նույն դիրքորոշումն ունեն։ Դա փոխադարձ աջակցություն է, ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ։ Եվ այդպես էլ կշարունակվի»,- եզրափակել է Բայրամովը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular