ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքից ստացած զենքն Ուկրաինան վերավաճառում է աֆրիկյան երկրներին ու «Իսլամական պետության» աջակիցներին․ Ցեկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի քաղաքական վերնախավը և Վլադիմիր Զելենսկու շրջապատը Արևմուտքից մատակարարված զենքը վերավաճառում է Աֆրիկայի երկրներին ու «Իսլամական պետության» հետ հանցակցողներին, հայտարարել է  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Մալիի մշտական ​​ներկայացուցիչ Իսա Կոնֆուրուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի զգալի մասը հայտնվում է աֆրիկյան Սահելում, ինչի հետևանքով այնտեղ մեծապես աճել է հանցավորությունն ու ահաբեկչությունը։

«Զենքը, որն Արևմուտքը տարբեր ուղիներով մատակարարում է Ուկրաինային, հայտնվում է Աֆրիկյան մայրցամաքում և ոչ միայն Աֆրիկյան մայրցամաքում, այլև նույն «Իսլամական պետության» կողմնակիցների ձեռքում։ Մենք գիտենք՝ ով է զբաղվում դրանով․ Զելենսկու մերձավոր շրջապատի մարդիկ են հավանություն տալիս, որ արևմտյան զենքը վերավաճառվի»,- այս առնչությամբ հայտարարել է Ցեկովը։

Նրա խոսքով՝ սա նոր բան չէ, վաղուց է հայտնի, որ զենքի վերավաճառքից Կիևի քաղաքական էլիտան եկամուտներ է ստանում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular