ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ կլիներ, որ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնող իշխանությունները հոգային մայրաքաղաքում հեղեղատարների կառուցման մասին․ ամեն անձրևից հետո նույն պատկերն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբկացության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է մայրաքաղաքում անձրևներից հետո ամեն անգամ կրկնվող աղետալի վիճակին ու իշխանությունների անգործությանը։

«Օրեր առաջ անդրադարձել էի ջրատարների մաքրության խնդրին, նշել, որ դրանք տարիներ շարունակ պատշաճ կերպով չեն մաքրվում՝ կուտակելով հող, ավազ, տերևներ։

Սրանով պարտավոր են զբաղվել քաղաքային իշխանությունները, մինչդեռ ամեն հորդառատ անձրևից հետո տեսնում ենք նույն պատկերը՝ ջրի մեջ կորած Երևանը։

«Վեոլիա Ջուր» ընկերությանը մեղադրելուց զատ, լավ կլիներ, որ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնող իշխանությունները հոգային օրեցոր ընդլայնվող մայրաքաղաքում սակավաթիվ հեռացման համակարգերի, հեղեղատարների կառուցման մասին։

Քաղաքային իշխանությունների կողմից անտարբերության մատնված խնդրի հետևանքով շարունակաբար տուժում են մեր քաղաքացիները, վնասվում է վերջիններիս գույքը, կրում են ֆինանսական մեծ վնասներ»,- սոցցանցի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular