ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Երևանյան լճի մոտ՝ «Երեքնուկ» կամրջի տակ ստեղծվել էր «մինի Երևանյան լիճ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանում հորդառատ անձրևի հետևանքով Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի տակ սելավատարերի չգործելու պատճառով ավտոմեքենաները հայտնվել էին ջրում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ մեծ դժվարությամբ են դուրս բերվել «մինի Երևանյան լճից»։

Երթևեկությունը մի քանի ժամ կաթվածահար էր եղել։

Վարորդները «ամենաքաղցր» խոսքերով էին հիշում պատասխանատուներին ասելով․ «Դրանցից շատերի ուղեղը էս անձրևաջրերով ա լցված»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular