ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները համալրվել են 16 հազար կտոր նոր գրականությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները համալրվել են վերջին տարիների տպագրության նոր գրականությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդհանուր առմամբ համայնքային գրադարանների գրքային ֆոնդը հարստացել է 400 անուն 16 հազար կտոր նոր գրականությամբ, այդ թվում ինչպես հայ դասականների, այնպես էլ ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների գեղարվեստական և մասնագիտական, նաև մանկական մեծաքանակ գրականությամբ: Երաժշտական կրթօջախների համար էլ ձեռք է բերվել նոտագրված մասնագիտական գրականություն:  

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գրքերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով գրադարանների համակազմերին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու հատկանշել, որ գրքային նոր ֆոնդի համալրման այս տարվա ծավալներն իսկապես աննախադեպ են:

«Համայնքային բոլոր գրադարանների ջեռուցումը, նորոգումն ու նոր գույքով համալրումը վերջին տարիների մեր կարևոր ձեռքբերումներից են, ինչն էապես նպաստել է այցելուների թվի աճին: Սրան զուգահեռ 2012 թվականից գրադարաններում հատուկ ուշադրություն է դարձվում գրքային ֆոնդի համալրմանը: Մինչ օրս  համայնքային գրադարանները համալրվել են 60 հազար կտոր գրականությամբ: Այս տարվա ծրագիրն իր ծավալով աննախադեպ է: Նախատեսել ենք նաև գրադարանների թվային՝ տեսա և ձայնախտասկավառակների տեսքով համալրում, ինչը կնպաստի թվայնացման գործընթացին և, իհարկե, մեծ ոգևոությամբ կընդունվի մեր ընթերցասեր հասարակության կողմից: Ուզում եմ առանձնահատուկ նշեմ, որ Երևանի և Արցախի մայրաքաղաքի միջև համագործակցության շրջանակում նոր գրականությամբ կհամալրվեն նաև Երևանի քույր քաղաք հանդիսացող Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային և Թումանյանի անվան գրադարանները»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության և հետևողականության համար՝ նկատել են, որ հարմարավետ պայմաններ և նոր գրականություն ունենալը կարևոր սկզբունք է  ընթերցասերների ներգրավման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular